Սվանիձեն և Շևչենկոն Ստալինի պատճառով ուղիղ եթերում ծեծկռտուք են սարքել (Տեսանյութ)
Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ծեծկռտուք են սարքել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Տեսանյութը հրապարակվել է ռադիոկայանի YouTube-յան ալիքում:
Նշվում է, որ ընդդիմախոսները քննարկել են «Արդյոք ստալինիզմը հիվանդություն է, որը պետք է բուժվի» հարցը:
Շևչենկոն հայտարարել է, որ Սվանիձեն «թքած ունի խորհրդային զինվորների գերեզմանների վրա»:
Ի պատասխան, Սվանիձեն նրան անվանել է «պոռնիկ» և հայտարարել, որ նա արժանի է «ծնոտին հարված ստանալուն»: Դրանից հետո լրագրողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Zham.am