Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11
Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Պատերազմ Արցախում
Ժողովրդավարական ֆաշիզմ Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած» ԵՊՀ Աստվածաբանութան դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից. 24news Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այս պահին սկսել նոր արշավ եկեղեցու դեմ

Հայ եկեղեցու դեմ Փաշինյանի երեկվա վիրավորական գրառումները ցնցեցին ողջ հանրությանը: Նույնիսկ ՔՊ-ամերձ շրջանակներն էին շոկի մեջ հայտնվել, չհասկանալով, թե ինչու իրենց ղեկավարը նման վիրավորական ձևակերպումներով որոշեց հանդես գալ եկեղեցու դեմ:

Եթե մինչ այդ հարձակումները 2-րդ  նախագահի դեմ ինչ որ չափով հասկանալի էին՝ կապված գալիք ընտրությունների հետ, ապա եկեղեցին, լինելով ոչ աշխարիկ կառույց, չի մասնակցելու ընտրություններին, և այդ դեպքում ի՞նչ կարիք կար, որ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց նոր թիրախ գտնել իր համար, մտորում են Փաշինյանի կողմնակիցները:

Ընդդիմության կողմը ավանդաբար այս ամենը կապում է Փաշինյանի հոգեխանգարման հետ, նույնիսկ տեսակետ է հնչում, թե գործող վարչապետը, իբր, որոշել է սեփականաշնորհել ԴՕԿ-ի զանգվածի մի մասը, որն, ըստ նրանց, հայտնվել է անտերության մեջ:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ հարթության մեջ է գտնվում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է, որ իր վարկանիշը փլուզված վիճակում է գտնվում: Իսկ ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի:

Փաշինյանը, գտնվելով անելանելի վիճակում, փորձում է ելքեր գտնել, քանի որ հասկանում է, որ 2026-ին շարքային ընտրություններ չեն լինելու: Այն իր համար ճակատագրական բնույթ է ունենալու, քանի որ  պարտության արդյունքում, նա կարող է կանգնել անվտանգության լրջագույն խնդրի առջև:

Հենց դրա համար էլ, նա փորձում է ելքեր փնտրել՝ գոնե մասամբ վերականգնելու իր արդեն փլուզված վարկանիշը:

Եթե 2021-ին նա մուրճը  ձեռքին կարողացավ համոզել, որ հետ է վերադարձնելու թալանչիներից գողոնը և այն բաժանի աղքատներին, ապա Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ 2025-ին այլևս այդ գործոնը չի աշխատում:

Այսօր գրեթե միակ գործոնը, որի վրա կարող է հենվել Փաշինյանը, նոր պատերազմից մարդկանց վախի գործոնն է:

Թեև  ընդդիմության որոշ կենտրոններ նպաստում են դրան, սակայն դա հերիք չէ, որ Փաշինյանը կարողանա համոզել մարդկանց, որ հենց  ինքը կարող է խաղաղության նոր երաշխիքը լինել:

Դրա համար իրեն անհրաժեշտ է, որ Ադրբեջանը  համաձայնվի մինչև ընտրությունները կնքել այդ համաձայնագիրը, որից հետո էլ Փաշինյանը այդ թուղթը ձեռքին կփորձի գյուղից գյուղ անցնելով համոզել մարդկանց, որ վերջապես նա կարողացել է բերել երկար սպասված խաղաղությունը:

Փաշինյանի շրջապատում նրան զգուշացնում են, որ նույնիսկ այդ դեպքում նա չի կարողանա վերականգնել իր վարկանիշը, սակայն նա գործում է «շնից մազ պոկելն էլ կօգնի գործին» հայտնի սկզբունքով, ինչը հասկանալի է:

Սակայն, այդ «թղթի»  կտորի ստորագրումը առավելապես կախված է Ալիևից:

Փաշինյանն արդեն երկրորդ տարին է ինչ, աղաչում է Էրդողանին՝ ներազդել Ալիևի վրա, որպեսզի վերջինս բավարարի այդ պայմանը, որը վերջնարդյունքում շահավետ կլինի, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, և թե՛ Փաշինյանի համար:

Սակայն զգալով, որ ձեռքում է հայտնվել ուժեղ խաղաթուղթ, Ալիևը փորձում է Փաշինյանից կորզել առավելագույնը՝ մինչև ընտրություններն այդ «թուղթ»  նվեր տալու համար:

Բացի պաշտոնական նախապայմաններից, Մինսկի խմբի լուծարումից և Սահմանադրությունը փոխելուց, Ադրբեջանն արդեն նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք վերաբերում են ադրբեջանցիների Հայաստան վերադարձին և այդսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  բացմանը:

Փաշինյանը չի կարող հակազդել այդ պայմաններին, հաշվի առնելով իր կախյալ վիճակը Ալիևից, սակայն չի կարող նաև աջակցել դրանց, ինչպես որ համաձայնվել է փոխել Սահմանադրությունը և լուծարել Մինսկի խումբը:

Իսկ որպեսզի Փաշինյանը ստիպված լինի հրապարակային դիրքորոշում հայտնել, Ալիևը մեկ շաբաթ առաջ ուղերձով հանդես եկավ Անկարայում անցկացված կոնֆերանսում, որտեղ բառացի նշեց, որ՝ «առանց արևմտյան ադրբեջանցիներևի վերադարձի, տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել»:

Ալիևին այս թեզի հնչեցումը անհրաժեշտ էր, որպեսզի կարողանար ստուգել Փաշինյանի արձագանքը:

Ինչը չուշացավ. Փաշինյանն, ինչպես միշտ, Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց, որ «...ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց գյուղեր, համաձայնագրի կնքումից անմիջապես հետո...»:

Ճիշտ է, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Հայաստանում չի կարող հաստատվել Արևմտյան Ադրբեջան», սակայն դա հանրությանը հանգստացնելու նպատակ էր հետապնդում, քանի որ Ալիևը չէր հայտարարել, որ նա ուզում է Հայաստանի տեղը տեսնել Արևմտյան Ադրբեջան, նա որպես առաջին քայլ հայտարարել էր, որ «առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի Հայաստան, տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել», ինչին հայկական կողմից պատասխան չկար և չէր էլ կարող լինել:

Դրանից հետո Կովկասի մահմեդականների  առաջնորդ  Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն  հայտարարեց, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհրդի» ստեղծման մասին:

Հասկանալի պատճառով, այդ խորհուրդը պիտի սպասարկի Հայաստան  վերադարձած ադրբեջանցիների կրոնական կարիքները:

Իսկ որպեսզի հիմնավորի իր այս որոշումը, հայտարարվեց, որ Հայաստանը ձևավորվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարածքների վրա:

Փաշազադեն չբավարարվեց այս ցինիկ և վիրավորական ձևակերպումներով և հանդես եկավ Հայ եկեղեցու դեմ հետյալ հայտարարությամբ. «...Քրիստոնեության պատմության՝ որպես բացառիկ համայնքի մասին կեղծ պատկերացումներով ներկայացրած հայերի կրոնական կենտրոնի՝ աշխարհի առաջին քրիստոնյաների միակ նպատակն էր աջակցել այնպիսի հայկական ուտոպիային, ինչպիսին «Մեծ Հայաստանն է»: Մենք բախվում ենք մի համայնքի, որը բազմաթիվ կեղծիքներով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, տարածվել է աշխարհով մեկ՝ Էչմիաձնի  և Կիլիկիայի կրոնական կենտրոնների միջոցով: Հայ եկեղեցականները  հեռու են  խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին քրիստոնեական պոստուլատներից, որոնք անդադար քարոզել են, թշնամանք, ռևանշիզմ  հարևանների նկատմամբ։ Նրանց նպատակն է, որ եթե հայկական պետությունը վերանա  քաղաքական անկարողության պատճառով, ապա հայոց ազգային եկեղեցին պիտի  շարունակի  մոբիլիզացիոն կենտրոնի առաքելությունը, ստեղծի  և ղեկավարի  այնպիսի գրիգորյանական կրոնական պետություն, ինչպիսին Վատիկանն է...»։

Ուշադրություն դարձնենք Փաշազադեի այն մտքի վրա, որ ինքը արդեն գիտի, որ պիտի վերանա հայկական պետականությունը և մտահոգված է, որ նրա տեղը կարող է պահպանվել հայկական մի փոքր կղզյակ՝ Էջմիածին կենտրոնով:

Փաստացի Փաշազադեն հուշեց, թե իրականում ինչի մասին են կուլիսներում զրուցում Ալիևն ու Փաշինյանը:

Սակայն հայ եկեղեցու պատասխանը չուշացավ Բեռնից, որտեղ հնչեցին համարժեք  հակազդող տեսակետներ, ինչին արդեն չէր կարող չարձագանքեր Փաշինյանը:

Հակառակ դեպքում՝ Ալեն Սիմոնյանի համաձայնությունը ադրբեջանցիների վերադարձի մասին կարող էր կեղծ թվալ:

Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշծեց հարձակում սկսել հայ եկեղեցու դեմ:

Նրա միակ նպատակը՝ ցույց տալ Ալիևին, որ հավատարիմ է իր այն խոստումներին, որը նա հնչեցնում էր Ադրբեջանի նախագահին՝ Ալբանիայի մայրաքաղաքում կոֆեի բաժակի շուրջ զրուցելիս:

Ավելին, հանուն Ալիևի պահանջները կատարելու, Փաշինյանն ունակ է նաև վարկաբեկիչ տեղեկատվություներով հանդես գալ նույնիսկ հայ եկեղեցու դեմ:

Այն, որ ցանկացած եկեղեցում էլ կարող են լինել տարբեր վատ երևույթներ, հասկանալի է: Աշխարհի ոչ մի եկեղեցի ազատ չէ նման երևույթներից:

Սակայն, հանուն թշնամու ծրագրերի իրականացման, աշխարհում չկան գործիչներ, որոնք կանեին այն, ինչ այսօր կատարում է Փաշինյանը:

Եթե Թուրքիան որոշեր իր լրտեսին դարձնել Հայաստանի ղեկավար, ապա նա ռիսկ չէր անի վարել այն քաղաքականությունը, ինչը որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն դրա գլխավոր պատճառներից է նաև Հայաստանի ներկայիս ընդդիմությունը, որ արդեն 7 տարի է, ինչ չի կարողանում փոխել իրավիճակը, և դա հայ ժողովուրդի ամենամեծ խայտառակությունն է, որ նույնիսկ Փաշինյանի հեռացումից հետո դեռ երկար ժամանակ չի մոռացվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan