Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող

Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները անցած գիշեր՝ մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել։ Այս մասին հայտնում լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 23-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել, դրանից հետո՝ ավելի փոքր տրամաչափի զենքերի»,- գրել է նա։