Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

«Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի մայիսի 23-ին։ «Քրիստոնեական միջազգային համերաշխությունը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ուշադրություն է հրավիրում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության վրա՝ հանդես գալով հայտարարություններով և կազմակերպելով տարբեր միջոցառումներ։

ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչության կողմից սկսված այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգվում է անկախ հասարակական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտահայտվելու իրավունքը։ Անցյալ տարվա հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նվիրված արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ 2024թ․ հոկտեմբերի 1-ին և 2025թ․ մարտի 18-ին անցկացվել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։ Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրվում է «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, այսինքն՝ քարտեզ, որտեղ ընդգծված է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Ադրբեջանը նաև CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթյուրելու մեջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։ Եթե Ադրբեջանին հաջողվի հասնել CSI-ին խորհրդատվական կարգավիճակից զրկելուն, ապա դա կնշանակի՝ ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում քննադատության սահմանափակում, այլև նույնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից»,- գրված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>