Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
19
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անտեսելով Եվրոպական Խորհրդարանի զեկույցներն ու բանաձևերը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության կանխամտածված, ռասայական ատելության հիմքով ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման մասին՝ ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սույն թվականի մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիթորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։

Այն դեպքում, երբ աշխարհի ժողովրդավարական ամենամեծ ներկայացուցչական մարմիններից մեկը՝ Եվրոպական խորհրդարանն իր 2023/2119(INI) զեկույցով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա Ադրբեջանի հարձակումներն ու դրանց հետևանքները, ներառյալ շուրջ 120․000 մարդկանց բռնի տեղահանումը համարել է էթնիկ զտումներ, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի բանաձևում արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, Ադրբեջանը փորձում է հայելային քաղքականությամբ ձեռնպահ մնալ միջազգային իր իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու պատասխանատվությունից։

Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագա ոչնչացումները կանխելու և առկա ժառանգությունը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խոսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին և այն էլ Հայաստանում։

Մինչդեռ Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը (N 2582) կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել քայլեր՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների հեղինակներին, Ադրբեջանը, շարունակում է վարել ժխտողական և իր իսկ պատասխանատվությունը մերժող քաղաքականություն։

Անկարայում անցկացված միջազգային խորհրդաժողովում, որը կրել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» խորագիրը, Իլհամ Ալիևը նշել է նաև, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ նախաձեռնությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։ Մինչդեռ հենց միջազգային հանրությունն է բազմիցս նշել, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները, որոնք հասել են ահագնացող չափերի։

Լեռնային Ղարաբաղի փախստականների միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց, հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարող հռետորաբանությունը, պատմական փաստերի խեղաթյուրումը, տարածքային պահանջներն ու միջազգային իրավունքի անարգման հետևողական քաղաքականությունը։ Մենք հիշեցնում ենք, որ մի ողջ ժողովրդի իր պատմական հայրենիքից բռնի հեռացումը, իրագործված պատերազմական հանցանքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ անարգումը չեն կարող անպատիժ մնալ։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին, պաշտպանել հայ ժողովրդի անքակտելի իրավունքները, դատապարտել էթնիկ զտումները, մշակութային ցեղասպանությունն ու պատմության կեղծումը, և գործնական քայլերով արձագանքել շարունակվող խտրականությանն ու ատելության տարածմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan