Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Աշխարհագրությունը չի կարելի մերժել՝ դա աքսիոմ է:

«Քաղաքական քարտեզը մի երևույթ է, որը հնարավոր չէ մերժել։ Հայկական իրականության համատեքստում կարևոր է, որ տարածաշրջանում առկա քաղաքական քարտեզը համապատասխանեցվի Հայաստանի իշխանությունների «մենթալ քարտեզին»։ Անհնար է գտնվել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի շրջապատում, բայց վարել այնպիսի քաղաքականություն, ինչպեսին կվարեր մի պետություն, որի հարևաններն են Ավստրիան, Սլովենիան, Ֆրանսիան և Շվեյցարիան։ Նույնքան անհնար է առաջնորդվել քաղաքականությամբ՝ անտեսելով նախորդ «հարաբերությունների փորձը» հարևանների հետ։

Թվում է, թե մենք այժմ թվարկում ենք ակնհայտ ճշմարտություններ, սակայն վերջին յոթ տարիների հայկական իրականությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ակնհայտ բաները պարբերաբար հիշեցնել է անհրաժեշտ։ Այսօր հենց դա արեց, ի թիվս այլնի, Արցախի առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանն իր հարցազրույցում չորս հայկական լրատվամիջոցներին ներկայացրեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների ընդարձակ գնահատականը և ուրվագծեց Հայաստանի հնարավորությունների շրջանակը։ Երկրորդ նախագահը նշեց․

1. Թուրքիայում օսմանյան երազանքը նոր զարթոնք է ստանում։ Մենք խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է։ Պետք է լավ հարաբերություններ կառուցել այդ երկրի հետ, բայց չպետք է շանտաժի ենթարկվենք։

2. Հայաստանն այսօր ի վիճակի չէ այս տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Նախ և առաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը։

3. Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և, իհարկե, ներառել Իրանի գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը՝ դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ։

4. Իմ նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ երբեք խոսակցություն չի եղել Հայաստանը Միութենական պետության կազմում ընդգրկելու մասին։ Ոչ էլ Բելառուսի նախագահն է խոսել դրա մասին։ (…) Բելառուսի նախագահի նկատմամբ մեզ մոտ բացասական վերաբերմունք է ստեղծվել նրա՝ Շուշի գնալուց հետո։ Հիմա դա շահագործվում է 100 տոկոսով։ Իմ նախագահության տարիներին Բելառուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր մեր դժգոհությունն առաջացնել։ (…) ԵՄ-ն ունի Եվրահանձնաժողով, որը հնարավորություն ունի անդամ-երկրներին պատժելու, տուգանելու, ինչ-որ բաներ պարտադրելու։ Եթե Հայաստանի համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնաք, այնքան լավ։

ՀՀ արտաքին քաղաքական գործընկերներն արդեն մոռացել են, որ Հայաստանից կարող են հնչել հայեցակարգային գնահատականներ, որոնք ոչ միայն վերաբերում են տարածաշրջանի ապագային, այլև հենց Հայաստանի ապագային։ Նրանք արդեն մոռացել են նաև այն, որ հայկական քաղաքական էլիտայի «մենթալ քարտեզը» կարող է համապատասխանել տարածաշրջանի քաղաքական քարտեզին։ Կարևոր է, որ հատկապես նախընտրական շրջանում այս գնահատականները հնչեն հնարավորինս բարձր։

Այո, Հայաստանն այնքան էլ շատ գործընկերներ չունի, և ոչ շատ երկրներ են շահագրգռված հայկական պետականության պահպանմամբ, բայց այն երկրները, որոնք շահագրգռված են, նույնպես պետք է տեսնեն ու հավատան, որ Հայաստանը կարող է լինել վստահելի գործընկեր, որը պահում է իր խոսքը և չի ստեղծում լրացուցիչ խնդիրներ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>