Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,-

ասվում էր Ալիևի երեկվա ուղերձում, որն ուղված էր «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Դժբախտաբար, զինված հակամարտությունների  հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և դարձան փախստականներ։ Մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական  ծայրահեղականները  դատապարտեցին ադրբեջանական ժողովրդին աննախադեպ տառապանքների, որի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով վտարվեցին իրենց նախնիների հողերից, ենթարկվեցին զանգվածային սպանությունների և կոտորածների», - նշվում է Ալիևի հայտարարության մեջ։

Ալիևը հրապարակավ  Արևմտյան Ադրբեջանը հռչակում է ողջ  Հայաստանի տարածքը, որտեղ, ըստ նրա 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում։ Այսպիսով, նշում է Ալիևը, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի «դավաճանական»   աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը, եզրափակում է իր ուղերձի «պատմական»  մասը  Ադրբեջանի նախագահն:

Այսպիսով, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ հայկական այսօրվա Սյունիքը, իբր «անարդար ձևով կցվել է Հայաստանին»:

Այսինքն, դրանից ենթադրվում է, որ Ադրբեջանը ունի  «պատմական իրավունք»՝ կրկին հետ վերադարձնել այն Ադրբեջանին: Մյուս թեզով Ալիևը հող է նախապատրաստում, որ լեգիտիմացնի ադրբեջանցիների, իբր «պատմական իրավունքը՝ վերադառնալ Հայաստան»:

Որից հետո նա անցնում է արդեն կոնկրետ այն քայլերի իրականացմանը, որի արդյունքում պիտի փաստացի վերանա Հայաստանը:

Մասնավորապես, ըստ նրա,այսպես կոչված,  «Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի «խաղաղ նախաձեռնությունները», որոնք, իբր  «համապատասխանում են միջազգային իրավունքին», արժանի են հավանության և աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - վերջում անկեղծանում է  Իլհամ Ալիևը։

Այսինքն, Ալիևը հայ հանրությանը նոր բացահայտում է անում, թե Փաշինյանի հետ կուլիսներում ինչ է պահանջում նրանից:

Ալիևը «պարզաբանում է», որ իբր ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը, չի նշանակում Հայաստանի հանդեպ ունենալ, տարածքային պահանջներ:

Ավելին, Ալիևը արդեն բաց խաղաքարտերով հայտարարում է, որ «...այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները անվտանգ և արժանապատվորեն կվերադառնան իրենց հայրենիք, և միայն այդ ժամանակ,  տարածաշրջանում կհաստատվի երկարատև խաղաղություն»։

Ալիևի այս վերջին խոստովանության համար, հատուկ պիտի շնորհակալություն հայտնենք, քանի որ Հայաստանում շատերը չեն հավատում, թե իրականում ինչ է պլանավորում Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ:

Ինչպես ասում են՝ finita la commedia:

Ալիևի այս անկեղծ ուղերձը բացահայտում է Փաշինյանի քաղաքականության ողջ սնանկությունը, բայց նաև ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և վերնախավի խղճուկ վիճակը, որն մինչ այսօր չի կարողացել ներկայացնել այնպիսի այլընտրանք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կա իրատեսական ելք՝ փրկելու Հայաստանը այս մեծ վտանգից, որը կարող է իրական դառնալ, եթե հապաղենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan