Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
7
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց

«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց երկրի ներսում Փաշինյանին և նրա թիմին սատարողների թիվն է նվազում: Մարդիկ իրենց առօրյա կյանքում բախվում են տարաբնույթ խնդիրների, ահռելի են երկրի արտաքին մարտահրավերները: Իշխող թիմի ղեկավարի և ներկայացուցիչների ելույթները, հարցազրույցները դիտելիս տպավորություն է, թե անհանգիստ են: Ներքին նվազող վարկանիշի՞ն են բախվում, թե՞ արտաքին նվազող աջակցությանը: «Վստահ եմ, որ Փաշինյանն էլ, իր թիմակիցներն էլ հստակ տեսնում են, որ արդեն կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այո, ունեցել են այդ աջակցությունը, ունեցել են ժողովրդի սերը, հարգանքը, լիուլի են ունեցել, ինչպես երևի թե ոչ ոք երբևէ Հայաստանի անկախության տարիներին, բայց դա կորցրել են: Խոսելով ժողովրդական վստահության մասին՝ գիտեն, որ դա անցած երևույթ է, դա իրենց նյարդայնացնում է: Իրենց իշխանության կարևոր հենարաններից մեկն արդեն կորցրել են: Հասկանում են, որ ամեն մի՝ նույնիսկ չնչին իրադարձություն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ և դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո հանրության համբերության բաժակն արդեն լցվում է: Բնականաբար, դա իրենց լարելու է, որովհետև նաև լավ հասկանում են այն հանցանքների մասշտաբները, որոնք գործել են մեր պետության և ժողովրդի հանդեպ: Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը կա, այն նրանց նյարդային է դարձնում: Ինձ համար սա միանշանակ է: Հիմա էլ տեսնում են, որ «կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության բաստիոն» և նման բաներ ասելու փաստարկներն են կորցնում, դա ավելի է նյարդայնացնում քաղաքական թիմին, որովհետև հասկանում են, որ դա ևս մեկ քայլով մոտեցնում է իրենց տապալումը: Շատ մարդկային է այն, որ վերջին մոտ սկսվում են հոգեվարքին բնորոշ զարգացումներ, որոնք կարող են արտահայտվել ցնցումներով և այլնով, ինչի ականատեսը լինում ենք վերջին շրջանում»,- հավելում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ իշխանությունն ունի՞ արտաքին աջակցություն, չէ՞ որ աշխարհն էլ է օր օրի փոխվում: «Այս իշխանությունը հաճախ օգտագործում էր աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը: Մե՛կ սրան մի բան խոստանալով, մե՛կ մյուսին՝ իր այդ խոստումներով իշխանությունը պահելու համար: Նրանք ռեալ վայելում էին միջազգային հանրության աջակցությունը, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Շատ հարցեր կամ ձախողումներ այդ կենտրոնները կարողանում էին հեշտությամբ բարդել Հայաստանի իշխանության վրա՝ դրանով արդարացնելով այս կամ այն հարցում իրենց արած կամ չարած քայլը: Այդ տեսակետից նման իշխանությունը, որն ուրիշների մեղքն իր «վիզն էր վերցնում» և իր ժողովրդի «վզին էր փաթաթում»՝ զուտ սեփական իշխանությունը պահելու համար, այդ կենտրոններին ձեռնտու էր և շարունակելու է ձեռնտու լինել այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ գլոբալ հակամարտությունը: Բայց տեսնում ենք, որ այդ հակամարտությունը հետզհետե ավարտին է մոտենում, ինչ-որ ամփոփող գծեր քաշելու շրջան են մտել, և պարզ է, որ դրանից հետո այս իշխանությունն այլևս չի կարողանալու այդ հակասությունների վրա ինչ-որ բան կառուցել կամ սրան-նրան ինչ-որ բաներ խոստանալով՝ դիվիդենտներ շահել: Հետևաբար՝ կորցնելու է նաև աջակցությունը, որովհետև ինչ եղել է, անցել է արդեն, հիմա դաշտը մաքրելու ժամանակն է: Ոչ մեկ չի ուզում, որ իր սխալները, բացթողումները, որքան էլ դրանք բարդված լինեն այլ մարդու կամ երկրի վզին, շարունակեն ակտուալ լինել քաղաքական օրակարգերում: Փաշինյանը կորցնում է այդ աջակցությունը, դա արդեն ցույց են տալիս: Ռուսաստանն իր ձևով՝ մի քիչ ավելի ուղիղ խոսքով, կոպիտ, օրինակ՝ Մոսկվա են կանչում, բայց առանձին հանդիպում չեն կազմակերպում, և նմանատիպ այլ քայլերով: Արևմուտքն էլ իր պասիվությամբ է դա ցույց տալիս: Իսկ արտաքին աջակցությունն այս իշխանության համար շատ լուրջ ռեսուրս է, որովհետև չկա ներքին ժողովրդական աջակցություն, չկա միասնություն քաղաքական դաշտում, մնացել է մի քանի քարոզչական թեզ, որոնք հիմա քանդվում են, արտաքին աջակցությունը և դրանից բխող ուժային մարմինների աջակցությունը: Օրինակ՝ ոստիկանությունն ինչ ապօրինություններ գործեց, Արևմուտքը դա տեղավորում էր ժողովրդավարական արժեքների մեջ, այդ ժամանակ խնդիր չուներ ոստիկանության հետ: Բայց հիմա կամաց-կամաց այդ ամենը կորսվում է, դրա նշանները տեսնում եմ: Արտաքին զարգացումները նույնպես շատ մեծ դերակատարություն և ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>