Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Բելառուս

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ մայիսի 17- ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ Մինսկ:
Կաթողիկոսը մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։