«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով
11
«Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու է ձերբակալել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամներին Որպես անհետ կորած որոնվող Լիաննա Արաբյանը հայտանբերվել է Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսին անդրադարձել է Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացնելուն Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան Ինչքան փող է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (տեսանյութ) Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Քաղաքացիները զեբրան անցնում են, հայտնվում ցեխակույտի մեջ․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը

ՀՀ–ն մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։

«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:

Այսպես՝

  • Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 193 երկրների թվում 69-րդն է և ներառված է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանն իր խմբի միջին ցուցանիշին զիջում է 0.103 միավորով՝ էապես զիջելով նաև բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներին։ Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ինդեքսն ընդամենը 0.011 միավորով է գերազանցում իր խմբի ինդեքսի նվազագույն շեմին, իսկ խմբում ներառված 74 երկրներից Հայաստանից ավելի ցածր ինդեքս ունեն միայն 4-ը, պետք է նշել, որ մեր երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» բարձրացել է` հիմնականում պայմանավորված կենսամակարդակի ենթաինդեքսի (մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի) կտրուկ (31.4%) աճով։ Այդ աճը մեծ մասամբ բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի շնչային համախառն ազգային եկամտի ցուցանիշը փոքր է աշխարհի միջինից, և Հայաստանը մարդկային ներուժի զարգացման շատ բարձր մակարդակով երկրների շարքում է շնորհիվ «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» ոչ տնտեսական բաղադրիչների։

  • «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:
  • ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը մարդկային ներուժի զարգացման վրա ունի 8.4% զսպող ազդեցություն (այսինքն՝ սոցիալական անհավասարության պատճառով «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» կորուստը 8.4% է)։ Ինդեքսի համեմատաբար փոքր կորստի պատճառն այն է, որ Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունների համեմատաբար հասանելի լինելը մասամբ մեղմացնում է մարդկային զարգացման վրա սոցիալական անհավասարության բացասական ազդեցությունը։
  • «Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ շնորհիվ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության և նրանց ընդհանուր կրթվածության համեմատաբար բարձր մակարդակների:
  • «Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։
  • «Գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն զիջում է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբի միջին արժեքներին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>