Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
25
Նիկոլի «պլանը» (տեսանյութ) Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Պատերազմ Արցախում
Նիկոլի «պլանը» (տեսանյութ) 18+․ Փաշինյանը դարձյալ իրեն ծաղրելու առիթ է տվել Ի՞նչ բիզնեսներ է խլել Փաշինյանի կառավարությունը․ «Կարճ ասած» Լևոն Քոչարյանն արձագանքել է «հեղաշրջման պլան»-ին Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Թշնամու գիրքը սեղմում են կրծքին, գլուխ խոնարհում, իսկ հայերի վրա մատ են թափ տալիս․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան Ահազանգ. Փակվելու են Շիրակի Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը․ Զատուլին Արևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. Լավրով Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին Շենքը փլվում է․ ավագանու անդամ Աննա Ավետիսյանն այցելել է վթարային շենքի բնակիչներին (տեսանյութ) Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Թքել-կպցնել»-ն արժի 367 մլն դրամ․ Արթուր Չախոյան Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր Արցախցու տուն-տեղը հանձնել եք, հիմա ասում եք՝ արցախցու մատից փուշ ենք հանում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան Սա պոպուլիզմ է և դեմագոգիա․ Արմենակ Դանիելյան. Տեսանյութ «Կթրվելուց» սթրվել մեկ ստեղնի վրիպում է Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Արդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Մահացել է Գուժ Մանուկյանը

Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նկատել եք հաստատ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի ջղագրգիռ ու նյարդային են դարձել քպականները: Նրանց հասկանալ կարելի է՝ հստակ գիտակցում են, որ իրենց ու հատկապես իրենց շեֆի վարկանիշը հայտնվել է շրիշակից էլ ներքև, ու առաջիկա ընտրություններում առանց կեղծիքների, նույնիսկ վարչական ռեսուրսով վերարտադրվելու որևէ շանս չունեն: Առավելագույնը մի ընդդիմադիր խմբակցություն ունենալն է: Դե, դժվար է համակերպվել նման վիճակի հետ՝ առավել ևս, երբ հիշում են իրենց մեծ մասի կարգավիճակը, սոցիալական վիճակը մինչ 2018 թ. իշխանափոխությունը:

Բայց առավել զավեշտալի է, որ այս նյարդայնության ֆոնին նրանք պարբերաբար փորձում են կռիվ ու քաշքշուկ հրահրել Ազգային ժողովում: Ինչո՞ւ է զավեշտալի: Որովհետև այդ «աքլորացող» քպականների մեծ մասին նախկինում փողոցում մեկը պատահաբար «փըխկ» աներ, սարսափով կփախչեին ու առնվազն «շաքար» կստանային: Հիմա վախենալ-չվախենալուց են խոսում, հիմա իշխանության դիրքերից, իրավապահների թիկունքում քաջամարտիկի, «կրուտոյի» տեղ են դրել իրենց: Եվ անընդհատ դիմում են սադրանքների ու խուլիգանության: Դե, եթե ՔՊ ղեկավարը, որը համատեղության կարգով նաև կառավարության ղեկավարն է, իրեն թույլ է տալիս այնպիսի պահվածք, ինչպես նախորդ նիստերին, եթե թաղապետը մարդ է ծեծում թաղապետարանում ու անպատիժ է մնում, եթե քպականը լրագրող է վիրավորում ու անպատիժ է մնում, եթե տարբեր այլ սանձարձակություններ են անում ու անպատիժ են մնում, զուգահեռ իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորներն էլ պիտի «ոգևորվեն»: Կրկնենք՝ առավել ևս, երբ աչքների առաջ գալիս է մինչ 2018 թվականի իրենց վիճակը: Էլ առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել են մեր երկրի հետ:

Երեկ էլ քպականները վիրավորվել էին (որքան էլ զարմանալի թվա) ընդդիմության, մասնավորաբար Լևոն Քոչարյանի որակումներից, որոնք առանձնապես նորություն չէին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով գնահատում մեր հասարակությունը այս իշխանությունների արածը: Միայն թե անհասկանալի մնաց՝ կոնկրետ ինչից էին վիրավորվել՝ շեֆին «բան ասելո՞ւց», «անհայրենիք» բառի՞ց, թե՞ «դավաճան» բառից: Ի դեպ, անհայրենիք բառը պետք չէ շփոթել հայրենազուրկ բառի հետ, որովհետև հաճախ հենց անհայրենիքների պատճառով են մարդիկ հայրենազուրկ դառնում:

Հա, պակաս զավեշտական չեն քպականների ճղճղան հոխորտանքներն ու աղմուկը ընդդիմության հասցեին, նույն այն քպականների, որոնք, իրենց շեֆի գլխավորությամբ, ռիսկ չունեն թշնամական երկրի ղեկավարին պատասխանելու, թշնամական երկրի հակահայկականության քարոզին արձագանքելու, էլ չենք խոսում Արցախի անունը տալու մասին: Դե, ինչպես ժամանակին փողոցում «փըխկ» անելու դեպքում: Իշխանությունն այդպիսի բան է՝ հա՛մ գրպանները լցնում է, հա՛մ սանձարձակ դարձնում, հա՛մ էլ ձևական «քաջություն» տալիս: Միայն մի հանգամանք կա այստեղ. աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իշխանություն հավերժ չի եղել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս չի կարող հավերժ լինել, ավելին՝ այդ իշխանության վերջնագծին ենք հասել:

Երևի վատ չէր լինի՝ հենց այդ «ապագայի» մասին մտածել...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan