Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան օրեր առաջ այրեցին՝ այդպիսով փաստացի հարձակում գործելով նրա ընտանիքի վրա, քանի որ երկու մետր հեռու գտնվում է տան պատը, որից այն կողմ երեխաների ննջասենյակն է։
Քննչական կոմիտեի նախագահն Ազգային ժողովի ամբիոնի մոտից հաշվետվություն ներկայացրեց, որում ոչ մի անդրադարձ չեղավ այս դեպքին։
Արդյո՞ք սա կողմանալ մոտեցում չէ: Եթե նման դեպք (բոլորից հետու) տեղի ունենար իշխանական ներայացուցիչներից որևէ մեկի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր: Վստահ եմ՝ ոչ։
Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ահաբեկչության իրականացում իշխանություններին սուր քննադատական խոսքի դեմ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից