Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան
20
Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը Պատերազմ Արցախում
Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը Նրան մեղադրում են իշխանություն զավթելու կոչերի մեջ, բայց նա անգամ կոչ չի արել, «կոչ» բառին համապատասխան ոչ մի բառ չկա Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Փաշինյանի՝ Անկարա այցից մեկ օր առաջ Ալիևը Թուրքիայում էր. Գեղամ Մանուկյան Փաշինյանի քայլերը նման են Սաակաշվիլու քայլերին, կարծում եմ՝ նրա վախճանն էլ Սաակաշվիլու օրինակով է լինելու. Աղվան Վարդանյան (Տեսանյութ) Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը դուք մնում եք նույն անգետը. Տեր Ասողիկը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլի Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ»․ ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին

«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում

Հրաշք, աստվածային միջամտություն․ այսպես են բժիշկները բնութագրում այն, ինչին ականատես եղան օրերս։ Մայիսի 11-ին ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանն իրենց բակ դուրս եկավ՝ երեխային տուն տանելու, որ հանկարծ չվնասվի քամուց։ Րոպեներ անց նրան ծանր վնասվածքով, արյունահոսությամբ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատուն տեղափոխեցին։ Տանիքից պոկված թիթեղը որովայնին էր հարվածել՝ թափանցող պատռվածք վնասվածք առաջացնելով։ Այն, որ այս դեպքից 3 օր անց Ռուզաննան անձամբ է լրագրողներին պատմելու սարսափելի օրվա ու աստվածային հրաշքի մասին, անհավատալի էր թվում։ Ասում է՝ հյուրեր կային տանը, իր բղավոցից բոլորը դուրս վազեցին։ Շտապօգնություն չկանչեցին, փոխարենը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հարևանն ինքը Ռուզաննային հիվանդանոց հասցրեց։ Անմիջապես կնոջը հետազոտեցին ու 7 րոպե անց սկսվեց վիրահատությունը։

«Ինչքան տեսել ենք, կարդացել ենք, նման բան չենք տեսել, դրա համար որոշեցինք շատ արագ կազմակերպել վիրահատությունը»,-ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Նարա Ադամյանը։

Ասում է՝ չնայած սթրեսային վիճակին Ռուզաննան կարողացել է շատ սթափ ու հանգիստ ներկայացնել դեպքի բոլոր մանրամասները, պատասխանել բոլոր հարցերին, օգնել է բժիշկներին։ Բժշկուհի Ադամյանի խոսքով՝ Ռուզաննան մեկ լիտրից ավելի արյուն էր կորցրել։ Որոշվեց շտապ կարգով կեսարյան հատում կատարել։ Ծնվեց 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջնակ, բժիշկները նաև վերականգնեցին կնոջ պատռված արգանդը։

«Արդեն աշխատանքիս 45 տարին լրացել է, չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի հետևանքով հղի կինը նման վնասվածք ստանա, ոնց որ բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,-ասում է «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։

Աստվածային միջամտությունից բացի այս պատմության մեջ ներգրավված բոլորը ճիշտ տակտիկական գործողություններ են արել՝ չկորցնելով կենսական ոչ մի րոպե։ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ անգամ շտապօգնություն կանչելու փոխարեն անմիջապես հիվանդանոց հասցնելն է ճիշտ որոշում եղել։ Նշում է՝ հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը։

«Կինն էլ է ասել՝ հարվածից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք է եղել»,-ասում է Պողոսյանը։

Մասնագետները չեն բացառում, որ դեռ չծնված փոքրիկը փրկել է մայրիկի կյանքը՝ իր վրա վերցնելով հարվածն ու պաշտպանելով նաև մայրիկի կենսական օրգանները։ Բժիշկները վստահ են՝ արդեն 3 երեխաների մայրիկն ապագայում էլի կկարողանա մայրանալ։

Ռուզաննան մի քանի օրից դուրս կգրվի, փոքրիկը դեռ ապաքինվում է, վիճակը կայուն է։ Մարինե են անվանել՝ ի պատիվ սկեսուր մայրիկի։ Ռուզաննան ու փոքրիկ հրաշքը դեռ չեն հանդիպել, Ռուզաննան միայն նկարներով է իր կյանքը փրկած բալիկին տեսել։ Անհամբեր սպասում է իրենց առաջին հանդիպմանն ու նրա հետ միասին լիովին կազդուրված տուն վերադառնալուն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan