«Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Քամու հետևանքով բազմաբնակարան շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած, որի հետևանքը կարող էր մարդկանց համար անդառնալի լինել։ Այնինչ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար 2025 թ-ի բյուջեով նախատեսված է 670մլն 165 հազար ՀՀ դրամ։ Տեսանյությում պարզ երևում է,որ այդ շենքի տանիքն առանց այն էլ նորոգման կարիք ուներ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Լեփսուսի 2 փողոց, 2 շենք։ Երևանի քաղաքապետարան, ե՞րբ եք նմանատիպ շենքի տանիքները վերանորոգելու»։