«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը

2018–ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ–ից Հայաստան ժամանած ոչ անհայտ պաշտոնյան, ով թուրքական ու իսրայելական շահերի առաջ մղման ու հակառուսականության մոլի ջատագով է, կոչ արեց ձերբազատվել հին կարծրատիպերից։ Նիկոլ Փաշինյանի համար դա ոչ թե կոչ էր, այլ աշխատանքային հրահանգ։

Ջոն Բոլթոնի այցից հետո Նիկոլ Փաշինյան - Աննա Հակոբյան արտաամուսնական զույգը ոչնչացնում է կարծրատիպերը՝ հարձակվելով հայկական ինքնության, կոդերի, ավանդական ինստիտուտների, լեզվամտածողության և ի վերջո Հայաստանի Հանրապետության վրա (այս ընթացքում նրանք հասցրեցին կատարել հիմնական առաջադրանքներից մեկը՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյանը, նրան կցված շրջանակները դրոշակ են դարձրել «Ավելի լավ է լինես թուրքի շուն, քան ռուսի ստրուկ» բանաձևը ու միացել մեր պետության ոչնչացման մեխանիզմին։

Նիկոլենց բերանից «ինքնիշխանություն» բառն ամենաշատն է օգտագործվում։ Ու ինչքան շատ են օգտագործում այդ բառն ու, իբր, կռիվ, տալիս դրա համարայնքան Հայաստանի ինքնիշխանությունից հալվող մոմի պես բան չի մնում։ Նրանց դրսի տերերի համար կարևորը Ռուսաստանին վնասելն է։ Մանրադրամ է դառնում Հայաստանը, ոչնչացվում է Արցախըբայց դա բոլթոններին, մակրոններին, միշելներին չի հետաքրքրում։ Ինչպես որ չի հետաքրքրում Ուկրաինացիների կյանքը։ Կարևորը Ռուսաստանին վնասեն։ Ու քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի պարտության դեպքում վակումը լցվելու է ԹուրքիայովՆիկոլի ու իր կնոջ միջոցով ոչնչացնում են կարծրատիպերը և ձևավորվում բարեկամ Թուրքիայի մասին հեքիաթներ՝ խեղաթյուրելով պատմությունը, հարձակվելով մեր սրբությունների վրա, արժեզրկելով պետության գաղափարը՝ «Նրանք զոհվել են հանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում։

«Հանուն ոչնչի» գաղափարն էր մայիսի 9–ին քարոզում նաև նիկոլական ագիտպրոպի տխրահռչակ ներկայացուցիչը։ Այս անգամ թիրախը ոչ թե Արցախում զոհված մեր հայրերն ու եղբայրներն էինայլ 2–րդ աշխարհամարտում հերոսացած ու ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած մեր պապերը։

44–օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր ճարտարապետներից ու խորհրդանիշներից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանըհակառուսական քարոզչության շրջանակներում այնքան հեռու գնաց, որ սկսեց Հիտլերի փիառով զբաղվել ու տարածել այն թեզն, ըստ որի՝ մեր պապերը Ստալինգրադում զոհվել են հանուն ոչնչի։

Ըստ Հիտլերի փաստաբան Արծրունի՝ եթե գերմանացիները հաղթեին Ստալինգրադումապա գալու էին Հայաստանն անկախացնեինԹուրքիան գրավեին ու ստեղծեին միացյալ, պատմական Հայաստան։ Փաստորեն, Նիկոլ–Աննա արտաամուսնական զույգը այնքան «կրթված» ու «նորաձև» է դարձրել սրան, որ արդեն նման պրոդուկտ է ստանում։ Եվ այս մարդն իր հերթին ապագա զինվորականներին «կրթված» ու «նորաձև» դարձնում։

Նիկոլենց հաջորդ քայլը կանխատեսելի է։ Թուրք–ադրբեջանական պահանջով սահմանադրություն փոխելու ու ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթացը ուղեկցվելու է «Երիտթուրքերը ցեղասպանության չեն ենթարկել հայ ժողովրդին, այլ փորձել են ռուսներից փրկելու համար տեղափոխել հայերին, իսկ վերջիններս չեն պահպանել տեղափոխման կանոններն ու իրենց խելքից զոհվել են ճանապարհին» կամ «Հայերը ցեղասպանվել են rusերի պատճառով» ոճի լկտի ու «նորաձև» քարոզով։ Դա ամբողջությամբ կտեղավորվի «Ավելի լավ է լինել թուրքի շուն» ծրագրի մեջ։

Նիկոլենց պատկերացրած ինքնիշխանությունը հենց թուրքի շուն լինելն է։ Ու այդ գաղափարին նրանք հակադրում են կեղծ թեզթե, իբր, հակառակ կողմում ռուսի ստրուկներն են։ Մինչդեռ հենց իրե՛նք են և՛ շունև՛ ստրուկ։ Աշխարհաքաղաքական թափառաշրջիկներից այլ որակ չի էլ պահանջվում։

Հ․Գ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9–ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հայկական զորախումբ ներկայացված չէր։ Եվ դա այն դեպքում, երբ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիմնական դերակատարներից է։ Մենք թոքոսային հարաբերակցությամբ ամենշատ մասնակցություն ցուցաբերած ու նաև՝ ամենշատ մարշալներ, ծովակալներ, գեներալներ տված ազգերից ենք։

Նիկոլ Փաշինյանը հայկական զորախումբ չէր տարել։ Փոխարենը հետևում էր, թե ինչպես է Կարմիր հրապարակով անցնում Ադրբեջանի զորախումբը։ Այն Ադրբեջանիորի դերակատարումը ֆաշիզմին պարտության մատնելու հարցումմեղմ ասած, շատ համեստ է։

Կարմիր հրապարակումկարելի է ասել, որ Փաշինյանն Ալիևի փոխարեն էր գնացել։ Դրա համար էլ ռուս լրագրողըըստ Ֆրեյդինրան որպես Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց։ Ու դրա մեջ ճշմարտություն կա։ Հեյդարից ու Իլհամից շատ Ադրբեջանի համար Նիկոլն է արել։ Նրա հետ կարող է միայն Էլչիբեյը մրցել ու բնականաբար կպարտվի։

«Մայր Հայաստան» շարժման առաջանորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>