21 թ.-ին խաղաղության խոստումով եկած մարդը 25-ին այդ թուղթը չի կարողանում գտնել. Գեղամ Մանուկյան Նոր քրեաօլիգարխիկ համակարգ՝ ընդդեմ Հայաստանի (տեսանյութ) Պուտինի կրկնակի հաղթանակը՝ Ստամբուլում և Երևանո՞ւմ
18
Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Նժդեհի և Անդրանիկի արձանները հանելը․ դենացիֆիկացիա է արվելու (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները. Անդրանիկ Թևանյան Թիվ 23 երթուղու ավտոբուսը Սեբաստիա փողոցում վթարի է ենթարկվել, 9 վիրավոր կա Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման համար մսխվել է ավելի քան 2 մլրդ 66 մլն դրամ Փաշինյանը «հաշվետվություն» է տալիս Ալիևի լրագրողին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իլհամ Ալիևին. սպասեք նոր աղետների Պատերազմ Արցախում
Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ Բրիտանիայից արտաքսվածները գալու են Հայաստան. Արթուր Խաչիկյան «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կհեռարձակվի երկուշաբթի, մայիսի 19-ին Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին․ համայնքը վրդովված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Բելառուս 21 թ.-ին խաղաղության խոստումով եկած մարդը 25-ին այդ թուղթը չի կարողանում գտնել. Գեղամ Մանուկյան Տապալված ծառը Մոսկովյան 24-ում արդեն 7 օր է՝ չի հեռացվել, քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ) Անարգել են Հայաստանի դրոշը, չի էլ նկատել»․ Արգիշտի Կիվիրյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» Ռուբեն Վարդանյանին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից. Փաստաբան «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Լիլիթ Աղեկյանին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից․ Փոստանջյան Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է Ոչ մի իշխանություն հավերժ չէ Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Նժդեհի և Անդրանիկի արձանները հանելը․ դենացիֆիկացիա է արվելու (տեսանյութ) Նոր քրեաօլիգարխիկ համակարգ՝ ընդդեմ Հայաստանի (տեսանյութ) ՔՊ-ն Երևանում մերժված է Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից ՀՀ–ն մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Դիանա Գասպարյանը պետք է ավելի ուշ վայր դներ մանդատը․ ինքը բոլորին անակնկալի է բերել․ Հրանտ Ավետիսյան Ասեք, որ խնդալու է․ «Կարճ ասած» Այն, ինչ ես լսեցի, դիվանագիտություն չէր. Դա հուսահատություն էր. Վարդան Օսկանյան Պուտինի կրկնակի հաղթանակը՝ Ստամբուլում և Երևանո՞ւմ Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները. Անդրանիկ Թևանյան «Սա դադար է, ոչ թե վերջ»․ ուկրաինական կողմը՝ բանակցությունների մասին Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա

ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան

Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, արդեն դադարեցվել են։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվել է Նարեկ Միրզոյանին։

Նարեկ Միրզոյանի խոսքով՝ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը դաշինքից դուրս գալու դիմում էր ներկայացրել, հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ էլեկտրոնային տարբերակով մեկ այլ դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ ցանկություն ունի մանդատը պահել, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինք»։

«Օրենքով սահմանված ժամկետներն ավարտված էին, այսինքն՝ համապատասխան արձանագրությունը կազմվել էր և օրենքն այլևս թույլ չէր տալիս համապատասխանաբար այն հետ վերցնել, ուստի հանձնաժողովը պարտավոր էր մանդատը փոխանցել ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Մարտուն Գրիգորյանի և մեր ավագանու հետևողական քայլերի արդյունքում հասանք նրան, որ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն կազմի ու մանդատը փոխանցի»,- 168.am-ի հետ զրույցում տեղի ունեցած գործընթացը մանրամասնեց Նարեկ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Գյումրիում նախընտրական իրավիճակը կարծես թե հանդարտվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը պետք է հաշվի նստի մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, որտեղ պարտություն է կրել։
«Բնականաբար, ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, չի ընդունում, որ իշխանազավթման փորձերից հետո Գյումրիում իշխանություն չունեն։ Փորձում է ցանկացած եղանակով ու միջոցներով շարունակել այն քայլերը, որոնց արդյունքում, կարծում են՝ կհասնեն բաղձալի նպատակին, այսինքն՝ իշխանություն կստանան Գյումրի քաղաքում։ Սա բոլորի համար էլ պարզ է։
Գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել է ՔՊ-ի կառավարումը։ Ծանոթ լինելով նախկինում ՔՊ-ի գործելաոճին, մեր բնակիչը բացասական վերաբերմունք ունի իշխանազավթման ցանկացած փորձի»,- հավելեց Նարեկ Միրզոյանը։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ ՔՊ-ն փորձում է որոշակի լարվածություն ստեղծել, բայց թիմերի աչալուրջ լինելու դեպքում իշխանազավթման ցանկացած փորձ կբացառվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել, սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել էր արձանագրություն և ներկայացվել թիվ 31 ընտրական հանձնաժողովին։ Հանձնաժողովը նախ սահմանված կարգով չէր գործել, իսկ այդ ընթացքում էլ Կարեն Բադալյանը փոշմանել էր, քանի որ նոր դիմում էր գրել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից՝ դառնալով ավագանու անկախ անդամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan