Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել անհապաղ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ ամերիկացի առաջնորդը շնորհավորել է երկու երկրներին էլ ողջախոհություն ցուցաբերելու համար։
«Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկար գիշերվա բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ», - գրել է Թրամփը։
Աղբյուրը` Panorama.am
