Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
24
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Ի՞նչ պատվեր էր տվել Ալիևը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մայիս ամիսը մեզ համար միշտ շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել, քա Հայրենական պատերազմում հաղթնակ տարած որևէ այլ երկրում, որովհետև մեզ համար եղել է հաթանակների ամիս, եռատոն։ Մայիսի 9-ին մենք նշել ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օրը, Հայրենական Մեծ պատերզմում տարած հաղթանակի օրը։ Մայիսի 28–ին՝ Սարդարապատում մեր հաղթանակի և Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։ Իրոք՝ հաղթանակների ամիս։ 5-րդ տարին է, որ մայիսի 9-ը չենք նշում, պարզապես ոչ աշխատանքային օր է։ Նշելու սիրտ չկա, տրամադրություն չկա, ո՛չ Շուշին կա, ո՛չ Պաշտպանության բանակը։

Այսօր զզվելի տեսարան էր աչքերիս։ Լուրջ եմ ասում, զզվելս եկավ։ Առաջ Հայաստանի պաշտոնական էլիտան գնում էին հաղթանակի զբսայգի, հարգանքի տուրք մատուցում Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, տոնում հաղթանակը, այնուհետև այցելում էին Եռաբլուր, Արցախյան պատերազմում նահատակվածներին հարգանքի տուրք մատուցում և տոնում նրանց արյամբ ձեռք բերված Շուշիի հաղթանակը։ Այսօր Նիկոի պաշտոնյաները եկել էին միայն Հաղթանակի զբոսայգի։ Բոլոր պաշտոնյաներին համառ լրագրողները հարցնում են՝ այսօր ձեզ համար ինչ օր է, եռատոն է, թե ոչ. ԱԽ քարտուղարն ասում է՝ ոչ, Եռատոն չէ, Շուշիի հաղթանակ չկա, սա նախկինների ազատագրած Շուշիում էր հարսանիքն անում, ինքը հանձնեց, էլ տոն չկա իր համար։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ցրում է, ասում է՝ ասում է չեմ պատասխանի, չեմ մտնի ձեր տրամաբանության մեջ, արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասում է հաղթանակի օրն է Հայրենական պատերազմում։

Պատերազմում, այո, պարտվել ենք, չկա երկիր, որ պարտված չլինի, բայց ո՞րն է ձեր նման կորցրել դեմքը, ո՞րն է ուրացել իր կորուստը։ Ո՞վ է ձեր ճակատին զենք դրել ու ասում մոռացի Շուշին։ Ալիևն է՞ պատվիրել, նա է՞ պահանջել, որ հիշեք միայն իր հաղթանակը, իսկ մեր հաղթանակների մասին մոռանաք։ Դուք էլ պետության էլիտա ե՞ք կոչվում, ղեկավար ե՞ք կոչվում։ Էսքան անողնաշա՞ր։ Ասենք չխոսեցիք Շուշիի ազատագրման տոնի մասին, մոռացության ե՞ք տալիս։ Հույս չունենաք։ Ձեր մասին շատ ավելի շուտ կմոռանան, քան դուք պատկերացնում եք, բոլորը երազում են, որ էս ձեր խմբակն արագ ավարտի իր քաղաքական կարիերան, ու ձեր մասին հիշեն միայն պատմության դասագրքերը թերթելիս՝ որես համաշախարհային պատմության մեջ բացառիկ դավաճանների խմբի, դուք մոռացության եք մատնվելու, քաղաքական պատմության աղբարկղն եք գնալու, դուք էն սարսափելի երազն եք լինելու, որ առավոտ զարթնում ու պատմում են ջրին, բայց մայիսի 9-ը մնալու է որպես Շուշին ազատագրելու օր։ Մենք երազում ենք այդ ազատագրումը վերականգնելու մասին, ու ով գիտե՝ ինչպես կդասավորվեն զարգացումները, գուցե և իրականություն դառնա։ Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, Ալիևն ու կինն են այցելել Շուշի, չայ խմելու են գնացել․ դիտամբ են արել, մեզ ցավեցնելու համար։ ՔՊ-ն ու Ալիևը նույն բաներն են ասում, սրանք ասում են մոռանանք Շուշիի մասին, նա էլ ասում է Շուշին իմն է։ Ղալաթ եք արել։

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, ոչ մի խոսք Շուշիի հաղթանակի մասին, նույնը և պետական բոլոր պաշտոնյաների ուղերձները․ լուրջ կասկածներ ունեմ, որ հրամանը Ալիևից է գալիս։ Էս տարի պատվիրում է չնշել Շուշիի ազատագրումը, հաջորդ տարի պատվիրելու է, որ սեպտեմբերի 27-ը կամ նոյեմբերի 9-ը հայտարարեք Ադրբեջանի հաղթանակի տոն․ էն որ գրիչով հանձնեցիր հսկայական շրջանները, առանց կրակոցի։ Մյուս տարի էլ կպահանջի, որ Պրահայի հոկտեմբերի 5-ը հայտարարեք տոն։ Դուք էիք, չէ՞, սեպտեմբեր 19-ը հայտարարում ինքնիշխաության օր, էն որ հայրենակիցները հազարամյա հողը թողեցին, իրենց կառուցած տները թողեցին, լցվեցին մեքենաներն ու փախան՝ չցեղասպանվելու հույսով, ասում էիք ինքնիշխանության օր է։

Նիկոլը Մոսկվայում մասնակցում է հաղթանակի զորահանդեսի․ դու ի՞նչ կապ ունես հաղթանակի հետ։ 20 երկրի ղեկավար Մոսկվա է ժամանել, հաղթանակի զորահանդեսին, նրանք բոլորը ասելու, պատմելու, հպարտանալու բան ունեն, դո՞ւ ինչ ունես։ Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Վիետնամի, Բրազիլիայի, լիքը երկրի ղեկավարներ են Մոսկվայում, ամեն մեկը ինչ-որ արած ունի, որով կարող է հպարտանալ, դո՞ւ ինչով ես հպարտանալու, ո՞ր մեկի հետ կարող ես հավասարը հավասարի հետ խոսել, ո՞ր մեկի կողքով կարող ես հպարտ քայել։ Նրանք գիտեն քո մասին, հենց նրանց քաղաքացիներն են մեզ ամեն անգամ հանդիպելիս ամոթանք տալիս, թե էս ում եք պահում ղեկավար։ Դու ի՞նչ կապ ունես հաղթանակի զերահանդեսի հետ։ 7 տարի ղեկավարում ես արդեն, մի զորահանդես կազմակերպել ե՞ս։ Հայրենական պատերզմի ժամանակ մեր փոքր երկիրը հարյուր հազարավոր զոհ է տվել, Հայրենական պատերամի ժամանակ Խորհրդային միության հերոսի կոչման է արժնացել 100-ի ացվելի հայ։ Բա էդքան ներդրումն ունենք հաղթանակի մեջ, հելնես մենակ էն փափախդ դնես գնաս, ու տեսնես, թե ոնց են տասյակ երկրներ մասնակցում զորահանդեսին, իրենց ծափ տա՞ս, Ադրբեջանի բանակին ծափ տա՞ս։ Ադրբեջանի վաշտը զորահանդեսին մասնակցում էր վստահաբար ոչ թե Հայրենական պատերազմին, այլ Արցախյան պատերազմում հաղթանակի տրամաբանությամբ։ Որպես ո՞վ էր Նիկոլը գնացել Մոսկվակի Կարմիր հրապարակի շքերթին, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Իսակովի ներկայացուցի՞չ։ Ո՞նց կարող է հանձնվողը․ պարտվողը, դավաճանածը հաղթանակած հայ ժղովրդին ներկայացնել։ Ամաչում եմ, ժղովուրդ, ամաչում եմ։

Կրկնում եմ՝ Մոսկվա այցելած ամեն երկրի ղեկավար հպարտանալու բան ունի, Բրազիլիայի նախագահը հպարտանալու բան ունի, Եգիպտոսի նախագահը հպարտանալու բան ունի, Չինաստանինը, Ղազախստանինը։ Պաղեստինինը․․․ Երկիրը սարքել են փլավքամիչ, չի հանձնվում։ Դո՞ւ անձամբ ինչ հպարտանալու բան ունես, ի՞նչ ես արել, բացի քո «թավշյա» խուժանությունից։ Ափսոսումեմ ու ամաչում եմ մեր հերոսների էս անտեսվածության համար ու միջակից ցածրերի՝ ամբիոններ բարձրանալու համար։ Հաղթանակածները, ազատագրածները, գրավածները մի կողմ են քաշվել, անտեսվել են, վարկաբեկվում են, դատվում են, միջակը, մանրը, վախկոտները, աղբը ջրի երես է դուրս եկել։

Երեկ երկրապահի օրն էր, իր ղեկավարած կառույցը հողին հավասարեցրած ՔՊ-ական Սասուն Միքայելյանն էր գնացել Եռաբլուր՝ հիշատակ անարգելու։ Երկրապահը անունը շատ բան է ասում։ Ո՞նց դուք էդ անունը ունեցող կառույցը համաձայնեցիք հանձնել էդ ՔՊ-ականին։ Երկրպահների կյանքի գործը եղել է Արցախ պահելը․ եթե հարցնես երկրապահներին ինչ եք արել սաղ կյանքում, ասեն Արցախ ենք ազատագրել, էդ մեկը միայն արդեն հերիք է․ բա ձեր սաղ կյանքի գործը Սասունը պրավալ տվեց, հայտարարեց թե թավշյա խուժանությունը Արցախում հաղթանակից կարևոր էր, թույլ տվեցիք դռնա ձեզ ղեկավար։ Սասունն ու ՔՊ-ն հանձնել են հողերը և ու ասում է՝ Վազգենի պատգամն ենք կատարում։ Վազգենի պատգամը Շուշին հանձնելն է՞ր։ Երկրապահը Սասուն Միքայելյանը բերել դարձրել է Նիկոլին քույր կառույց, Հանրապետություն կուսակցության նման մի բան, ՔՊ կցորդ։ Այդ կառույցը դարձել է ՔՊ-ի համար փողով ստատուս գրող ֆեյքերի ֆաբրիկա։ Ապրիլի 23-ին Նիկոլը պետական բյուջեից 235 մլն դրամ է տալիս Երկրապահին, երեք օր անց իրենց ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի դեմ հոդված են գրում։ Հայրենիքը վարի տվին, ձեն չհանիք, Վազգեն Սարգսյանի արձանը պղծեցին, ձեն չհանիք, մի հատ խրոխտ տեքստ չտեսանք, մի քանի կոպեկ փող տվեցին, մեկ էլ հոպ՝ խրոխտ տեքստ Քոչարյանի դեմ։ Սասունն ասում է՝ իմ երջանիկ օրերից մեկը Շուշի զատագրման օրն էր․ չէ, սխալվում ես, քո երջանիկ օրերից մեկը էն օրն էր, երբ հեղափոխության շնորհիվ տղեդ դարձավ քաղաքապետ, աղջիկդ՝ մարզպետի օգնական, վառելիքի կալոնկադ էլ շարունակեց եկամուդ բերել։

7 տարի առաջ այս օրը Նիկոլը Արցախ էր այցելել։ Ուղերձ էր հղել, ասում էր՝ Շուշիի զատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը բացառիկ կարևորություն ունեն մեր նորագույն պատմության համար: Ասում էր՝ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի անվտագության կարևոր բաղադրիչ է։ Ասում էր՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար: 7 տարի առաջ էս ուղերձն ես հղել, սենց ամեն ինչ ուրացար ու փոխարենը ինքնակամ գետինը մտնելու, շարունակում ես խայտառակել մեզ։

Ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը գնում է ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Ոչ, դու գնում ես խայտառակության ճանապարհով, դու գնում ես փակուղի ու մեզ տանում ես քեզ հետ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։ Սա նույն մարդն է, որ ասում էր՝ Ղարաբաղի հարցը, ի հեճուկս Ադրբեջանի սադրանքների, չունի ռազմական ուծում։ Ներքին սադրանքները ովքե՞ր են անում, ի՞նչ եք կարծում։ Ո՞ւմ պատճառով է, որ խաղաղություն չկա։ Մեր խաղաղությունը խախտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով, խաղաղության խոչընդոտը այդ մեկ անձն է։ Նա իր բանակցելու անկարողությամբ, իր խեղճ տեսքով, իր հանձնվողականությամբ, իր զիջումներով հակացուցված է խաղաղությանը։ Նա կարող է երազել խաղաղության մասին, բայց նա խաղաղություն չի կարող բերել։ Նա միայն բերում է պատերազմ, հանձնումներ, զոհեր, վիրավորներ, բռնագաղթածներ, կորուստներ ու կորուստներ։ Չի կարող խաղաղություն բերել նա, ով կատարում է թշնամու պատվերները։ Խաղաղություն հնարավոր է միայն առանց Փաշինյանի։ Իրենով՝ երբեք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan