Յոթ տարի այդ մարդը խաղաղության մասին է խոսում ու պատերազմ բերում մեր գլխին․ Համբիկ Սասունյան
Այս մարդը իբր վարչապետ է, նա Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը։
«Զինվորը պատրաստ է կռվելու, հայ երիտասարդը պատրաստ է կռվելու իր հայրենիքի համար, իր ազգի, իր երեխաների ապագայի համար, սակայն ղեկավարը թրքամոլ է, զիջող և դավաճան։ Այդ մարդը 7 տարի խաղաղության մասին է խոսում և պատերազմ բերում մեր գլխին, թուրքերի հետ եղբայրություն է անում։ Մենք 7 տարի միայն պարտվել ենք, խայտառակվել ենք աշխարհով մեկ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։