Չինաստանի նախագահը չբարևեց իրեն ողջունելու համար ոտքի կանգնած Փաշինյանին (տեսանյութ)

Լրատվամիջոցներն արձանագրել են, որ Չինաստանի նախագահը չբարևեց իրեն ողջունելու համար ոտքի կանգնած Փաշինյանին:
Ավելին, ֆոտոխցիկներն էլ արձանագրել են, որ հանդիսավոր նիստի ժամանակ Փաշինյանին տեղ էր հատկացվել եզրում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին, բայց այնպես, որ Փաշինյանը պատկերավոր ասած՝ մոլորված մենակի, կամ ինչպես ռուսերեն են ասում՝ «бедный родственник»-ի վիճակում էր:
Է՛լ ավելին. երբ Կարմիր հրապարակ, շքերթին հետևելու եկած պաշտոնական հյուրերի համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա հայտնվեց Փաշինյանը՝ «կանաչի վաճառողի» իր վանող գլխարկով, «Ռոսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը ասաց. «Глава Азербайджана-премьер Армении»: Մեկնաբանին երևի շփոթեցրել է Փաշինյանի «ֆիրմային» գլխարկը:
