Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։
«Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող լրագրող է, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տիրող կոռուպցիայի, ապօրինությունների և տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,- նշում է Փոստանջյանը։
Նա քիչ անց նաև հայտնել է, որ իր պաշտպանյալին ոստիկանները տեղափոխել են հիվանդանոց։