Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը

Որպես «Մայր Հայաստան» շարժման ղեկավար պաշտոնապես հրավիրվել եմ և ներկա եմ գտնվելու Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80–ամյակին նվիրված Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթական շքերթին։

Հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն է ունեցել այդ հաղթանակի կերտմանը և տվել բազում հերոսներ՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորականների տեսքով։

Ինձ համար Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցելը էմոցիոնալ առումով աննկարագրելի է, քանի որ երկու պապերս էլ՝ Անդրանիկ Թևանյանն ու Պերճ Նազարեթյանը, մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և փառահեղ ուղի անցել։ Պատերազմի մասին առաջին պատմությունները հենց նրանցից եմ լսել, երբ միասին հեռուստատեսությամբ դիտել ենք դեռևս սովետական տարիներին տեղի ունեցած զորահանդեսները։ Կարելի է ասել, որ նաև նրանց անունից եմ մասնակցում հաղթական այս միջոցառմանը։

Տոնական այս օրը նաև ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ «թավշյա» իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք զրկվեցինք մայիսի 9–ին նշվող Եռատոնից, քանզի մեզանից գողացվեցին Արցախն ու մեր հաղթանակները։ Շուշին և ընդհանրապես ամբողջ Արցախը դավաճանաբար հանձնվեց թշնամուն։ Հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի մայիսի 9-ին չենք կարողանում լիարժեքորեն տոնական տրամադրություն ունենալ։

80 տարի առաջ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած հայ ժողովուրդն իր իսկ իշխանության օրոք բախվել է ներազգային ֆաշիզմի դրսևորման հետ։ Օրվա իշխանությունը ՀՀ քաղաքացիներին բաժանում է հայաստանցիների ու ղարաբաղցիների, ռուսամետների ու արևմտամետների, գյումրեցիների ու երևանցիների, նախկինների ու ներկաների։

20–րդ դարում ֆաշիզմի դեմ տարած պայքարում պանծալի զորավարներ տված արցախցիները 21–րդ դարում դարձան ադրբեջանական ֆաշիզմի զոհ՝ 2023–ին էթնիկ զտման ենթարկվելով և տեղահանվելով սեփական հայրենիքից։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար դեռ չի ավարտվել ֆաշիզմի դեմ պայքարը։

Արժանին մատուցելով մեր պապերի ու հայրերի տարած հաղթանակներին՝ մենք պետք է կարողանանք ձերբազատվել ներքին ֆաշիզմից, պայքարել արցախահայության վերադարձի իրավունքի համար, ապահովել խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն Հայաստանի Հանրապետության համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, կամք և վճռականություն՝ նոր հաղթանակների համար։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan