Գողն առաջինն է գոռում՝ «բռնե՛ք գողին», որ իր վրայից կասկածները ցրի

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակի անդամները սկսել են ավելի հաճախ գոռգոռալ օտարերկրյա շպիոնների մասին ու ուրիշներին մեղադրել այլ երկրի շպիոն լինելու մեջ։ Սովորաբար մի թեմայի վրա սևեռվելն ու ինքնամոռաց այդ թեմայով գոռգոռալը, դատապարտելը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հենց այդ նույն թեմայով ինչ-որ բան ունեն թաքցնելու։
Գողն առաջինն է գոռում՝ «բռնե՛ք գողին», որ իր վրայից կասկածները ցրի։
Իշխանափոխությունից հետո կարող է պարզվել, որ Հայաստանը ղեկավարվել է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից։ Օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործակալական ցանցի։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից