Հինգերորդ օրն է՝ շարունակվում են փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները. Տեսանյութ
Դիտել նաև
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել
«Բաքվից եկող տեղեկություններին պետք է մոտենալ խիստ վերապահորեն»․ Տիգրան Աբրահամյան
2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են
2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
6-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ այսօր նրա ծննդյան օրն է
ՆԳՆ Կոտայքի փրկարար վարչության պետը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում նշել է, որ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ «Վաղ առավոտից իրականացնում ենք որոնողական աշխատանքներ Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 218 փրկարար ծառայող, 170 ոստիկանության ծառայողներ, կինոլոգիական երկու խումբ, ջրասուզակներ, ԱԹՍ-ներ։ Ստուգվում են բոլոր վարկածները։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց դեռ արդյունքի չենք հասել։ Ըստ ծնողների, բնակիչների ասածի, հիմնական ուժերը ներգրավվել ենք գետի երկայնքով։ Ոչ մի հետք չենք գտել դեռ»։