Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Կորսված կամ գողացված տոներ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վաղը Մայիսի 9-ն է: Հաղթանակի օրը: Անկախ ինչ-ինչ մարգինալ (լուսանցքային) շրջանակների կամ «անուն հանելու» ձգտող որոշ անձանց ասածներից, դա տոն է նաև մեր ժողովրդի համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ 85 տարի առաջ մեր՝ ոչ մեծաքանակ ազգի հարյուր հազարավոր զավակներ կռվել են ֆաշիզմի դեմ թե՛ ԽՍՀՄ զինված ուժերի, թե՛ նաև դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կազմում և իրենց ու իրենց ազգի անունը փառքով ու հաղթանակով են գրանցել պատմության մեջ:

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, հակառուսականության ալիքի վրա, նորանկախ Հայաստանի առաջին իշխանավորներն առանձնապես հակված չէին Մայիսի 9-ը նշել որպես տոն: Բայց ստացվեց այնպես, որ Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-9ին: Ու կարճ ժամանակ անց Մայիսի 9-ը, կարելի է ասել՝ ժողովրդական մղումով, վերականգնվեց, վերաիմաստավորվեց ու նոր ընկալման ու գնահատականի արժանացավ:

Մինչև չեկավ Փաշինյանն ու «զրոյական կետ» չարեց:

Ցավալի է, բայց Հաղթանակի օրը մեզանում արդեն չունի ո՛չ այն ընկալումը, ինչ 10-15 կամ 20 տարի առաջ էր, ո՛չ էլ այն հնչեղությունը: Ինչպես, ասենք, արդեն խամրել է Հայաստանի անկախության վերականգնման տոնի՝ սեպտեմբերի 21-ի փայլը: Դեռ չենք խոսում Մայիսի 28-ի մասին: Չենք խոսում ԼՂՀ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի մասին:Բայց խնդիրը միայն, այսպես ասենք, օրացուցային կամ տոնացույցում կարմիրով առանձնացված տոների, օրերի մասին չէ՝ լինի Մայիսի 9-ը, թե հունվարի 28-ը, թե օգոստոսի 23-ը:

Շատ ավելի հասարակ, ինչպես ասում են՝ կենցաղային հարթության վրա նայեք: Ե՞րբ եք վերջին անգամ լիաթոք ծննդյան տարեդարձ նշել կամ Նոր տարի:

Տոները դարձել են կորուսյալ: Գողացվել են այդ տոները մեր երկրի հասարակությունից, մեր ժողովրդից, մեզանից: Վերջին 7 ու հատկապես վերջին 5 տարիներին Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն ջանք գործադրել են, որպեսզի Հայաստանը, հայ ժողովուրդը տոներ չունենան, հատկապես հաղթանակի հետ կապված տոներ: Ազգայինի մասին էլ չենք ասում, այնքան բացահայտ են այս իշխանությունները պայքարում ամենայն ազգայինի դեմ: Եթե Սահմանադրության նախաբանն ուզում են ջնջել, էլ ի՞նչ օգոստոսի 23 կամ, առավել ևս, սեպտեմբերի 21:

Բայց, կրկնենք, խնդիրը միայն «պաշտոնական» տոները չեն: Մեր կյանքից, առհասարակ, եթե չի վերացել, ապա՝ վերանում է տոն ասվածը: Այս իշխանությունները կորուսել են ոչ միայն մեր հազարավոր զավակներին, ոչ միայն մեր հայրենիքի մի մեծ մասը, նաև գողացել են մեր կյանքի տոները, մեր ուրախությունը, մեզ երջանիկ զգալու հիմքերը...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>