Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ապրիլի 28-ին հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ոչ ամբողջական տեսագրությունը, որում նախկին նախագահը պատասխանում էր ուսանողների և դասախոսների հարցերին։

Օրեր անց «Սիվիլնեթի» փաստերի ստուգման հարթակը հրապարակեց ուսումնասիրություն, նաև մի վերլուծական նյութ հրապարակեց երկրորդ նախագահի որոշ դիտարկումների վերաբերյալ՝ «հակասություններ» առանձնացնելով։ Yerevan.Today-ը հաճախ անդրադառնում է պատմական թվերին և փաստերին, զբաղվում նմանատիպ տվյալների հավաքագրմամբ և ներկայացմամբ իր ընթերցողին, սակայն որոշեցինք ինքներս կրկնակի «Fact-checking» չանել, այլ դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանություն լրատվամիջոցի ուսումնասիրության վերաբերյալ։

Հրապարակում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի արձագանքները՝ ըստ թեմաների։

 Արտաքին առևտրաշրջանառություն

Ռոբերտ Քոչարյանն ասել էր․ «Առևտրի 60%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22-24 %-ն էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%»։

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ արտաքին առևտրի ընդհանուր միտումները Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է նկարագրել, սակայն ոչ ճշգրիտ թվերով։

Կայքը վիճակագրական թվեր է հրապարակել, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը տատանվել է 11%-ից մինչև 21%։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կազմել է 28–38%։ 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 41.1%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 35.1%։ ԵՄ-ի հետ կապված թվերը գրեթե համընկնում են՝ 2024-ին այն կազմել է 7.7%, իսկ 2025-ի հուվար-փետրվարին՝ 10.7%։

Լրատվամիջոցի այս պնդման վերաբերյալ Բագրատ Միկոյանն ասաց․ «Նախագահը, հիշելով, 18-ամյա վաղեմության մոտավոր թվեր էր բերում՝ ցույց տալու համար, թե ներկայում որքան էական է փոխվել իրավիճակը Ռուսաստանից մեծ կախվածության ուղղությամբ։ Եթե «Սիվիլնեթ»-ը ներկա ապրանքաշրջանռությանն ավելացնի Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ծավալների (բանկեր, զբոսաշրջություն և այլն) ձևավորման մեջ Ռուսաստանի բաժինը, կստանաք այն իրական թվերը, որոնց մասին խոսում էր նախագահը»։

Խաղաղապահների վերաբերյալ

«Սիվիլնեթ»-ը գրում է, թե՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը «վատ չէր անում իր ֆունկցիաները, մինչև ինչ-որ պահ», խնդրահարույց է՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահների ներկայության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերը, որոնք ուղեկցվել են նաև մարդկային և տարածքային կորուստներով։

Կայքը հիշում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից և ռուս խաղաղապահների տեղակայումից մեկ ամիս անց ադրբեջանական զինված ուժերի կողմից Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի գրավումը, որի ժամանակ 62 հայ զինծառայող գերեվարվեց, 9-ը զոհվեցին։ 2022-ի մարտին ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքի գրավումը, որի ժմանակ 3 հայ զինծառայող զոհվեց, 2022թ․ սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը և ՀԱՊԿ-ի՝ չխառնվելը և այլն, և նշում են, որ դա եղել է Պրահայի քառակողմ հանդիպումից առաջ և պնդում են, թե Քոչարյանի պնդումը ճիշտ չէ, թե Փաշինյանի՝ Պրահայում հայտարարությունից հետո է խաղաղապահների աշխատանքը վատթարացել։

Բագրատ Միկոյանն այս մասին ասաց հետևյալը․ «Հին Թաղերում և Խծաբերդում խաղաղապահներ պարզապես չկային, քանի որ Հադրութի շրջանի հարավում հայկական հսկողության տակ մնացած փաստացի անկլավը խաղաղապահների տեղակայման գոտում չէր ընդգրկվել։ Խաղաղապահների հրամանատարը այնտեղ ժամանել է միջադեպի փաստով արդեն դրա հաջորդ օրը, սակայն ադրբեջանցիները թույլ չէին տվել մտնել տարածք՝ համարելով այն խաղաղապահների պատասխանատվության տիրույթից դուրս։ Տեղի ունեցածի մանրամասների մասին չէի ցանկանա խոսել, սակայն պատրաստ եմ «Սիվիլնեթ»-ի լրագրողին կոնֆիդենցիալության պայմաններում պատմել դրա մասին։   

Հայաստան-Ադրբեջան սահմանը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չէր։ Ըստ Սահմանադրության, երկրի տարածքային ամբողջականության համար  պատասխանատու են Հայաստանի իշխանությունները։ Սա չարժե կախել խաղաղապահների վրա։ 

Փառուխի դեպքն իսկապես եղել է։ Այդ իսկ պատճառով նախագահը, խոսելով խաղաղապահ զորախմբի մասին, ասաց, որ «վատ չէր անում իր ֆունկցիաները մինչև մի պահ․․․», այլապես կասեր՝ «լավ էր անում․․․»։ Ի դեպ, մինչև այդ միջադեպը Հայաստանի իշխանություններն արդեն բավական թափանցիկ ակնարկում էին Արցախը հանձնելու պատրաստության մասին, ինչը թուլացնում էր Ռուսաստանի միջնորդական ներուժը»։ 

Բագրատ Միկոյանը նաև նշեց, որ կային շատ դրական բաներ․ «Լաչինի միջանցքն անխափան գործում էր։ Տասնյակ դեպքեր կային, երբ խաղաղապահները կանխում էին կոնֆլիկտները։ Նրանց հսկողությամբ գյուղացիները մշակում էին հողերը, բերք հավաքում և դա, փաստացի, ամենուր էր։ Խաղաղապահների օգնությամբ Արցախի ԱԻՆ ծառայության կողմից հայտնաբերվեցին զոհվածների բազմաթիվ մարմիններ։ Ընդհանուր առմամբ, մինչև Պրահայի չարաբաստիկ հանդիպումը Արցախում կար խաղաղապահների կայուն դրական ընկալում։ Իրավիճակը կտրուկ վատացավ հատկապես Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Բաքվի վերաբերմունքը խաղաղապահների և նրանց առաքելության նկատմամբ կտրուկ փոխվեց դեպի վատը»։ 

ՀՕՊ միջոցների և ինքնաթիռների գնման վերաբերյալ։

«Սիվիլնեթ»-ն անդրադառնում է երկրորդ նախագահի խոսքին, որ պատերազմի ժամանակ հայկական հակաօդային պաշտպանությունը արդյունավետ չի եղել․ «ՀՕՊ-ը չաշխատեց։ Ինչո՞ւ ամբողջ օդը չփակվեց։ Որովհետև ՀՕՊ-ի պատվերը փոխել են, առել են «Սու»-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել դրանց ֆոնի վրա։ Հիմա սրա մասին պե՞տք է խոսել, թե՞ պետք չէ»։

«Սիվիլնեթ»-ը հղում է անում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ սպառազինության ձեռք բերման պլանով նախատեսված «Տոր» համակարգերը և «Օսա-ԱԿ» համակարգեր ձեռք բերվել են և ինքը գիտի, որ չի փոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանը։ Սակայն կայքը նշում է, թե այս տեղեկությունը բաց աղբյուրներով ճշտել հնարավոր չէ, քանի որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ այլոք չեն հրապարակել ապացույցներ։

Արձագանքելով «Սիվիլնեթ»-ի այս պարբերությանը, Բագրատ Միկոյանը զարմանք հայտնեց․ «Հետաքրքիր է, թե ինչպես է «Սիվիլնեթ»-ը պատկերացնում գաղտնի պայմանագրեր ներկայացնելը ընդդիմության կողմից։ Ընկերներ, դուք գոնե ջանացեք փոքր-ինչ օբեկտիվ երևալ»։

Բարեփոխումների և տրամաչափերի վերաբերյալ

«Սիվիլնեթը» հրապարակել էր նաև Էդուարդ Առաքելյան հեղինակի հոդվածը երկրորդ նախագահի՝ հայկական բանակում հրետանային տրամաչափերի քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, թե Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է անցում Ռուսաստանից կախվածության մոդելի։ Դա համարում է հնացած և անարդյունավետ։ Նաև նշվում է տարբեր երկրներում փորձի, ինչպես նաև մատակարարումների լոգիստիկայի մասին։

Այս առումով Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին ասաց «Պարզապես նայեք քարտեզին, գուցե տեսնեք, որ մատակարարումների լոգիստիկան չափազանց կարևոր է, և որ բարդ տեխնիկայի վերանորոգումը և սպասարկումը նույնպես ծայրահեղ կարևոր է, և որ այդ տեխնիկայի կիրառումը սովորելը դարձյալ շատ կարևոր է։ Մատակարար երկրների բազմազանեցումը ըստ հրետանու տրամաչափերի, ծայրաստիճան կբարդացնի բոլոր այդ հարցերը։ Զինվորականները դա անվանում են սպառազինությունների գազանանոց։

Եվ ընդհանրապես, հանդիպման ժամանակ խոսքը ոչ թե միայն տրամաչափի, այլ մրցակցային մակարդակով սպառազինության բացարձակապես ամբողջ սպեկտրը արտադրող երկրի հետ վստահելի համագործակցության մասին էր։ Ռուսաստանը դա ամեն օր ապացուցում է Ուկրաինայում։ Գուցե չգիտե՞ն, որ Ռուսաստանի ռազամաարդյունաբերական համալիրը այնպիսի թափ է հավաքել, որ փոխադարձ վստահության դեպքում հնարավոր է ինքնարժեքով լրացնել սպառազինության և ռազմամթերքի ամբողջ պաշարը»։

«Ձեր փաստերի ստուգումը, փաստերի ստուգում չի անցնում»,- եզրափակեց Բագրատ Միկոյանը։

 Պատրաստեց Աննա Գորգինյանը
Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan