Գյումրու քաղաքապետարանում բռնկում է եղել

«Հրապարակ»-ը հաղորդում է. «Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ ուժեղ ծուխ է նկատվել, բնակիչները ահազանգել են պարեկներին ու հրշեջ ծառայությանը` ասելով, թե համայնքապետարանի շենքը այրվում է։ Hraparak.am-ի այցելության պահին շենքի լուսավորության համակարգը ամբողջությամբ անջատվել էր և ստուգումներ էին իրականացվում։
Դեպքին արձագանքել էին պարեկային ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջապես ահազանգել են հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նախնական տվյալներով՝ ծուխը առաջացել է հնարավոր աղբի այրումից, սակայն դեպքի հանգամանքները դեռևս ճշտվում են։ Նշեցին նաև, որ ահազանգը կարծես թե կեղծ է։
Իրավապահները և հրշեջ ծառայությունը շարունակում են ուսումնասիրել տարածքը՝ պարզելու համար, թե արդյոք եղել է որևէ վտանգ բնակիչների կամ շենքի համար։»: