Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ
20
ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Իսակովի պողոտայում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Ծուռ հայելիների... քաղաքական դաշտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի քաղաքական դաշտում, հարկավ, կան դրսևորումներ, որոնք օրինաչափ են, առհասարակ: Բայց մեր քաղաքական դաշտն ու այդ դաշտի ներկայացուցիչները ունեն որոշակի տարօրինակություններ, կամ, լավ, եթե կուզեք՝ առանձնահատկություններ:

Եթե հակիրճ, ապա մեր քաղաքական դաշտին, ցավոք, բնորոշ են իռացիոնալությունը, հուզականությունը, անհամաչափ հավակնությունները: Հա, մեկ էլ՝ հատկապես հակաքարոզչությունը: Փորձենք հասկանալ այդ շերտերը:

Մեզանում քաղաքական ուժերը, նկատելի անհատները, որպես կանոն, համարում են, որ իրենք միշտ ճիշտ են, ավելին՝ անսխալական են, նույնիսկ՝ անքննադատելի: Կարճ՝ իրենք ճիշտ են, իսկ մյուսներն անխտիր կա՛մ չհասկացող են, կա՛մ չուզող են, կա՛մ ավելի վատ՝ սրիկա և այդպես շարունակ: Եվ, էլի որպես կանոն, այդպես ընկալողները որպես գլխավոր «գործ» տեսնում են այդ «մյուսներից», «նրանցից» քաղաքական դաշտը մաքրելը: Ըստ որում, նմանօրինակ ընկալումը, ցավոք, շատերին է վերաբերում, անգամ այն ուժերին ու անհատներին, որոնք նույնիսկ ՏԻՄ ընտրություններում անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հեռավոր շանս անգամ չունեն:

Էլի մի առանձնահատկություն է այն, որ հաճախ կարելի է լսել ամենատարբեր ուժերից, հատկապես պաթետիկ տոնայնությամբ, թե՝ մենք հզոր ենք, մենք բոլորից առաջ ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում: Իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է: Դե, վերը գրվածը...

Մեկ ուրիշ երևույթ: Հաճախ մեկ էլ բոլորը «գտնում են» մեկ ուժ կամ գործչի ու սկսում տոտալ թիրախավորել, թե՝ ժողովուրդն այս «իքս» ուժին (անհատին) ձայն չի տա, այդ ուժը ոչ մի ռեսուրս չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում և այդպես շարունակ: Նման դեպքերում միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե այդպես է, եթե վախենալու բան չկա, եթե ժողովուրդը, միևնույնն է, չի ընտրելու, այսինքն՝ ո՛չ շանս կա, ո՛չ ռեսուրս, ի՞նչ իմաստ ունի այդպես սևեռվել մի միավորի վրա:

Եվ էլի. շատ դեպքերում մեր իրականության մեջ հիմնական թիրախը թողած, հիմնական վտանգը թողած՝ քաղուժերն ավելի շատ զբաղված են այդ թիրախի դեմ պայքարի դաշտում սեփական տեղն ու ոտատեղն ամրացնելու գործով, որն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Եվ ամենակարևորը. հատկանշական է, որ շատերը, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց ռեալիզացման հիմնական նախադրյալն այն են տեսնում, որ մնացած բոլորը չլինեն, ոչ մի բան չանեն: Այսինքն, իրենք կարող են իրացվել, եթե միայն իրենք լինեն: Այսինքն՝ նրանց խորթ է մրցակցությունն ինքնին: Արդյունքում, գերակշռում է ոչ թե սեփական ծրագիրն ու ասելիքը ներկայացնելը, սեփական «պուպուշությունը» ապացուցելը, այսինքն՝ քարոզչությունը, այլ հակաքարոզչությունը, սեփական քաղաքական ընթացքը այլոց վրա հարձակվելու հիմքով կառուցելը:Մինչդեռ, թվում է, ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն ներկայացնի ամենից առաջ:

Առհասարակ, տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը կորցրել է քաղաքականության համար ամենից կարևոր բաղադրիչներից մեկը՝ միտքը, փոխարենը գզվռտոց է տիրում:

Գուցե ամեն ինչ տեղն ընկնի, եթե, այնուամենայնիվ, վերջապես մեր քաղաքական ուժերն ու գործիչները կենտրոնանան սեփական ռեսուրսների, գաղափարների, ծրագրերի ու դրանց իրականացման վրա: Հա, մեկ էլ հանուրի, երկրի, պետության շահերի գերակայության գիտակցման վրա...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan