Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Panorama.am-ը դիմեց ՆԳՆ ոստիկանության հանրային կապերի բաժին՝ ծեծի դեպքի քննության ընթացքից տեղեկանալու նպատակով։
«Այս պահին այդ միջադեպի հետ կապված ունենք ձերբակալված 6 անձ, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար»,-հայտնեցին ոստիկանության հանրային կապերի բաժնից։
Ճշտող հարցին, թե արդյոք ձերբակալվածների թվում է վարչական շրջանի ղեկավարը՝ ոստիկանությունից հայտնեցին, որ ձարբակալվածների անուններin դեռ չեն տիրապետում։
--
Մեր կողմից նկատենք. դեռ պարզ չի. փաշինյանական ոստիկանությունը այնքան «պլոճիկ» կունանա՞, որ ձերբակալի նաև Արամ Զ. Սարգսյանի ու նրա գործընկեր Փաշինյանի կողմից հովանավորվող վարչական շրջանի ղեկավարին: Մյուս կողմից, պարզ է նաև, որ նշված ձերբակալություններն էլ, որոնց մասին հաղորդում է ոստիկանությունը, ոչ այնքան իրավապահների «շնորհքն» են, որքան՝ հանրային ահռելի ճնշման, քաղաքական, հասարակական ոչ իշխանական ուժերի, շրջանակների միահամուռ դատապարտող դիրքորոշման արդյունք:
Ի դեպ, ո՛չ ՔՊ-ն, ո՛չ իրենց կոալիցիոն կցորդ «Հանրապետությունը», ո՛չ էլ առավել ևս Երևանի քաղաքապետ համարվող Ավինյանը ոչ մի կերպ չեն դատապարտել իշխանական թաղապետի ու նրա «թիմի» կողմից կատարված խմբակային խուլիգանությունը: