Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան
21
Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Պատերազմ Արցախում
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Այսօր մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում. Սամվել Կարապետյանի դուստր Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) «Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը

Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը

Ինչպես հայտնի է,վերջին ժամանակաշրջանում լարված են եղել Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները: Պատճառները շատ են, մարտավարական և ռազմավարական բնույթի են:

Ռազմավարականն այն է, որ  Բաքվում  երազում են Իրանի հյուսիսը միացնել  Ադրբեջանին: Բաքվի այդ  երազանքը բաց աջակցության է  արաժանանում Իսրայելում:  ԱՄՆ-ի որոշ շրջանակներ նույնպես ունեն մտադրություն՝աջակցել Ադրբեջանի այդ ծրագրերին, սակայն օրակարգային այն դեռ չեն դարձնում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ վաղուց է ընթանում այդ աշխատանքը: Թուրքական լրատվամիջոցները վաղուց են գործում Իրանի հյուսիսում, այսպես կոչված  «մշակույթային» ծրագրերի շրջանակներում:

Իրանում դա շատ լավ հասկանում են և հենց դրա պատճառով էլ ադրբեջանական  «կրթական ծրագրերի» զարգացմանը չեն խրախուսում այդ տարածքներում, որտեղ մեծամասնություն են կազմում ադրբեջանցիները:

Ինչ վերաբերում է մարտավարական ծրագրերին, ապա այստեղ էլ կա լուրջ տարաձայնություն Թեհրանի և Բաքվի միջև:

Բաքվում ցանկանում են ուժի իրավունքով ստանալ Հայաստանից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը սակայն, առաջին հերթին հակասում է  Իրանի շահերին, որտեղ այդ ծրագիրը կոչվում է «Թուրանի միջանցք»:

Բաքվի այս ծրագրերը աջակցություն են ստանում Թուրքիայում և քողարկված ձևով՝Իսրայելում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այստեղ հույս ունեն, որ այդ միջանցքի ձեռքբերման արդյունքում Ադրբեջանը վերջնականապես դուրս կգա ռուս-իրանական շրջափակումից, կթուլացնի իր կախվածությունը Վրաստանից և կդառնա տարածաշրջանային լուրջ խաղացող:

Իսրայելի համար, դա, բացի այդ, թույլ կտա Ադրբեջանը դարձնել հենարան՝ հակաիրանական ծրագրերի մշակման համար:

Այն որ 2020-ի արցախյան պատերազմում վերջին դերը չխաղաց իսրայելական օգնությունը Ադրբեջանին, հայտնի է բոլորին:

Թել-Ավիվում համարում են, որ Ադրբեջանի ուժեղացումը կենսականորեն անհրաժեշտ է իրենց, որպեսզի կարողանան «լուծել» Իրանի հարցը:

Հասկանալի պատճառով, Իրանը փորձում է ամեն ինչ անել, որ հնարավորս չեզոքացվի Ադրբեջանի վտանգը իր համար, եթե սկսվենԻսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողությունները Թեհրանի դեմ:

Ադրբեջանըխոսքով նշում է, որ չեզոք է լինելու, բայց Իսրայելի և Թուրքիայի աջակցության տեմպերը այդ երկրին հուշում է հակառակի մասին:

Այս հարցում նույնիսկ մտահոգված է Ռուսաստանը, և զարմանալի չէ, որ օրեր առաջ այդ երկրի արտաքին հետախուզական կառույցի ղեկավար Նարիշկինը գտնվում էր Բաքվում և,  դիտորդների կարծիքով, հասկացնելու փորձ էր անում, որպեսզի Ալիևը որևէ պարագայում Իրանի դեմ չգործի:

Նույն դիտորդների կարծիքով՝ Ալիևին դրա մասին էր հորդորել նաև Չինաստանի ղեկավարը, երբ Ադրբեջանի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Պեկինում:

                                          Իսկ  ինչո՞վ է զբաղված Հայաստանը

Երբ Ադրբեջանը դառնում է տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը, այդ ընթացքում Հայաստանը շարունակում է գլորվել աշխարհաքաղաքական անդունդը:

Մնալով առանց դաշնակիցների՝ Հայաստանը դարձել է տարածաշրջանային գործընթացների օբյեկտ, որը դեռ շարունակում է պահպանել իր պետականությունը բացառապես այն պատճառով, որ դա դեռ շահավետ է Իրանին և Ռուսաստանին՝ իրենց շահերի հետապնդման պատճառով:

Հասկանալի է, որ եթե այս իրավիճակը չփոխվի, ապա Հայաստանը ինչ-որ մի պահից հետո կարող է կորցնել իր հետաքրքրությունը և կարող է կորցնել սեփական պետությունը:

Իսկ պետությունը կորցնելուց հետո մարդկանց տեղահանման խնդիրը կդառնա տեխնիկայի հարցը: Ինչպես ժամանակին, տեղահանվեցին արցախցիները, կամ Բալկաններում վերացավ  սերբական Կրաինան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan