Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ

Դիտել նաև
Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ
Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը
Ավտովթար ՆԳՆ-ի դիմաց. բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ. 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել
Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: