Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին
20
Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan