Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ

Լեռների օրենքով հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ․ Ստեփան Դանիելյան

ՀՀ ներկա իշխանություններն իրենց կառավարման սկզբում հայտարարում էին՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ կառավարման 7-րդ տարում ոչ միայն Արցախի «էջը փակեցին», այլև պարզվեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է ու վերջ»: Սակայն, գաղափարական հետընթացը սրանով չի սահմանափակվում՝ կոմունիկացիաներ, Սյունիքով միջանցք, Սահմանադրության փոփոխություն` շարքն անվերջանալի է: Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» անցած ուղուն, թե որտեղից ուր հասան, ասաց, որ դեռևս 1990-ականներին, երբ սկսվեց Արցախի շարժումը և ձևավորվեց Հայոց Համազգային շարժումը, դա Արցախը Հայաստանին միացնելու կամ Ադրբեջանի կազմից հանելու շարժում էր:

«Սակայն Հայոց Համազգային շարժման մի հատված գոյություն ուներ, որն այլ գաղափար առաջ քաշեց, ըստ որի, քանի որ կա Թուրքիայի խնդիր, մենք ինչ-որ կերպ պետք է լավացնենք Թուրքիայի հետ հարաբերությունները, Արցախի հարցում ինչ-որ լուծում գտնենք, որ ընդունելի լինի Ադրբեջանի համար և նաև Ցեղասպանությունը համարում էին մի գաղափար, որը մեզ թակարդի մեջ է գցում և Ռուսաստանի ազդեցության տակ է պահում: Մի փոքր խմբակ կար, որի պայմանական գաղափարախոսը կարող ենք անվանել Ժիրայր Լիպարիտյանին: Հետո, երբ հայոց համազգային շարժումը մասերի տրոհվեց, և հետագայում արդեն ՀԱԿ-ը ձևավորվեց, ՀԱԿ-ում շատերը հենց այդ գաղափարի կրողներն էին: Որ մենք պետք է գնանք Արևմուտք, Արևմուտք գնալու համար մեզ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, դրա համար պետք է շեշտը չդնենք Ցեղասպանության վրա, Արցախի հարցից պիտի ինչ-որ ձևով ազատվենք: Նաև արևմտյան շրջանակներ կային, որոնք աջակցում էին, որովհետև Արևմուտքի խնդիրն էր Հարավային Կովկասն ու Միջին Ասիան դուրս բերեն ռուսական ազդեցության գոտուց: Դրա համար այդ հարցերը, մասնավորապես` Արցախի հարցը, պիտի լուծվեին, նաև իրենց ձեռնտու էր, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանից անջատվեն և Վրաստանը նույնպես գնա Արևմուտք: Շատ գրանտներ տվեցին, Թուրքիա սովորելու էին տանում, դասագրքեր էին փորձում կազմել փորձնական, որոնք ընդունելի կլինեին Թուրքիայի և Հայաստանի համար, նաև ազդեցության գործակալներ հայտնվեցին Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ 2018 թվականին հենց այդ խմբակը եկավ իշխանության և իրենք հիմա փորձում են այդ գաղափարախոսությունը շարունակել»,-ասաց Դանիելյանը:

Այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Ցեղասպանության հարցը մի կողմ դրեցին և կարծում էին, որ եկել է խաղաղության դարաշրջանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան դրան պատրաստ չեն, իրենք այլ ծրագիր ունեն: Դա թուրքական աշխարհն է, իսկ թուրքական աշխարհի համար պետք է ցամաքային կապ: «Եվ այստեղ առաջացավ Սյունիքի հարցը, և դրա պայմաններում այս խմբակը, որը նման գաղափարներով եկել էր իշխանության՝ փաստի առաջ կանգնեց: Նման զոհողությունների գնալով, պարզվեց, որ խաղաղության դարաշրջան հնարավոր չի և արդեն Հայաստանը մասնատվելու խնդրի առաջ է կանգնած: Սյունիքն է հարցականի տակ, և սա արդեն իրենց, չգիտեմ ինչպես ասել` սթափեցնել, թե ինչ, իրենք հայտնվեցին փակուղում, և հասկացան, որ հաջորդ փուլում` իշխանությունը կորցնելուց հետո ոչ միայն պատմության դատաստանի առջև են կանգնելու, այլ նաև հենց ուղղակի դատարանում են հայտնվելու և իրենց այս քաղաքականության համար պետք է պատասխան տան: Սա է իրավիճակը»,- նշեց քաղաքագետը:

Թերեւս դա ոչ թե սթափեցրեց, այլ ավելի շատ պանիկայի մեջ գցեց այս իշխանությանը, Դանիելյանը կարծում է, որ այո, իրենք վախի մթնոլորտում են ապրում, հասկանում են, որ իրենց քաղաքականությունն ու դավանած գաղափարախոսությունը տապալվել է և Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացումը միայն Հայաստանի կամքով չի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում ուղղակի Հայաստան չպետք է լինի: «Իրենք հասկանում են, որ պատասխան տալու ժամանակը մոտենում է: Եթե պետություն էլ չլինի, հայեր դեռևս կան և բնականաբար ինքը պատասխան կտա ոչ թե դատարանում, այլ ինչպես երիտթուրքերն էին պատասխան տալիս․․․ Դա կեղծ տեսակետ է, որ պետություն չլինի՝ պատասխանատվություն չի լինի, պատասխանատվությունը կլինի լեռների օրենքով՝ իրենք դա շատ լավ հասկանում են և ամեն օր փորձում են երկարաձգել իշխանությունը: Ինչպես մահապատժի ենթարկված մարդը փորձում է մի քանի օր երկարաձգել մահապատժի իրագործումը»,-ասաց Դանիելյանը:

Ցավոք սրտի, Հայաստանի առաջին Հանրապետության պատասխանատուները այդ պատասխանը չտվեցին և դա դաս չեղավ հաջորդ սերնդի համար՝ նկատում է քաղաքագետը: «Այս անգամ այդ դասը պետք է լինի, եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ պետություն ու չկրկնել նույն սխալները: Քաղաքական գնահատականներ պետք է տրվեն, հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, նրան պետք է բացատրել, այդ բացատրությունները պետք է լինեն դասագրքերում, երեխաները պետք է սովորեն, հասկանան, ինչն էր սխալ արվել, որ դա չկրկնվի: Մենք սրանց պետք է հեռացնենք իշխանությունից, նրանք պատասխանատվություն պետք է կրեն, որը դաս կլինի եկող սերունդների ու հաջորդ քաղաքական գործիչների համար»-եզրափակեց Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan