«Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև

Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները, APA-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։
«Այդ կառույցը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում», ասել է Ալիևը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։