Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ

Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս

Ինչպես հայտնի է, Թրամփը մինչև նախագահ ընտրվելը խոստանում էր ուկրաինական խնդիրը լուծել 24 ժամվա ընթացքում:

Իհարկե, նրա խոսքերն այլ ընկալում  ունեին: Նա հասկացնում էր, որ մտադիր չէ շարունակել աջակցել Ուկրաինային և հակված էր զիջումների գնալ Մոսկվային:

Եվ ահա, պարզվում է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների միջոցով երկու կողմերը հանգել են փոխզիջման ուկրաինական հարցով, որն էլ, իր հերթին, ամերիկացիները ներկայացրել են Զելենսկուն:

Այսօր, ապրիլի 23-ին ուկրաինական կողմը իր վերջնական պատասխանը պիտի տա. համաձա՞յն է այդ ռուս-ամերիկյան տարբերակին, թե՞ ոչ:

             Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ռուս-ամերիկյան լուծման տարբերակը

Ըստ  բրիտանական  Daily Telegraph-ի՝ ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը հետևյալ տեսքն ունի.

Առաջին

Անհապաղ զինադադար։

Երկրորդ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների սկիզբ։

Երրորդ

Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բայց Եվրամիությանը նրա անդամակցության հնարավորությունը թույլատրվում է:

Չորրորդ

ԱՄՆ-ն դե յուրե ճանաչում է Ղրիմը, որպես արդեն  Ռուսաստանի  ամբաժանելի մաս:

Հինգերորդ

ԱՄՆ-ն չի ճանաչում դե յուրե մնացած ուկրաինական տարածքների կցումը Ռուսաստանին, սակայն ընդունում է, որ դրանք փաստացի գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ:

Ի դեպ, ԱՄՆ-ն այդպիսի փորձ ուներ  ԽՍՀՄ-ի հանդեպ, երբ չէր ճանաչում դե-յուրե մերձբալթյան երկրները, որպես ԽՍՀՄ-ի մաս, սակայն ընդունում էր, որ այդ երկրները գտնվում եին Մոսկվայի վերահսկողության տակ:

Յոթերորդ

Ուկրաինայի տարածքի մի մասը (Խերսոնի մարզում) պետք է վերադարձվի Կիևին, իսկ ԱՄՆ-ն կստանա Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը։

Ութերորդ

 Ուկրաինան ԱՄՆ-ի հետ ստորագրում է համատեղ հանքարդյունաբերության համաձայնագիր

Իներորդ

 ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են նոր տնտեսական կապեր հաստատել ամերիկյան պատժամիջոցների լիակատար վերացման և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության մեկնարկի դեպքում։

Բացի այդ կետերից, ԱՄՆ-ն չի երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունը հետագայում, նշվում է, որ այն կարող է հաստատվել ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում, երբ հաստատվի երկու  երկների միջև վստահության մթնոլորտ:

Այսօր Լոնդոնում շարունակվելու են ԱՄՆ, Ուկրաինայի և Բրիտանիայի միջև եռակողմ բանակցությունները, որին կմասնակցի նաև ԵՄ ներկայացուցիչը, սակայն դիտորդների կարծիքով, ոչ միայն Ուկրաինան, այլև եվրոպական երկրները համարում են, որ ամերիկյան այդ ծրագրով Մոսկվան «ավելի շատ զիջումներ է ստանում  Ուկրաինայից»:

Սակայն ամերիկյան կողմը կտրուկ է տրամադրված և պահանջում է, որ ուկրաինական կողմը իր վերջնական որոշումը կայացնի: Եթե այդ տարբերակը չընդունվի, ապա ԱՄՆ-ն դուրս կգա բանակցային գործնըթացից, նշում են ամերիկյան հավաստի աղբյուրները:

Եզրակացնելով, կարող ենք նշել, որ Մոսկվան փաստացի մեծ հաջողություն է արձանագրում դիվանագիտական հարթակում: Սակայն պետք է նշենք, որ դա ավելի շատ ռազմաճակատում ռուսական զորքերի հաղթանակների շնորհիվ է:

Մյուս կողմից, այս հաղթանակի մեջ լուրջ լումա ունեն նաև ուկրաինական կողմի ոչ իրատեսական դիրքորոշումները, որոնք դրսևորվեցին վերջին երկու տարվա ընթացքում:

Սակայն, հանուն արդարության, պիտի նշել, որ 2022-ին Ստամբուլում, երբ ընթանում էին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, ռուսական պահանջները ավելի մեղմ բնույթի էին և, եթե Զելենսկին համաձայնվեր, ապա Ուկրաինան, շատ ավելի քիչ կորուստներով դուրս կգար այս իրավիճակից: Սակայն բրիտանացիներն ու Բայդենի ամերիկյան վարչակազմը թույլ չտվեցին, որ այն ժամանակ դա կյանքի կոչվեր և, ահա, այսօր Ուկրաինան շատ ավելի մեծ գին պիտի վճարի:

Ավելին, ըստ ամերիկյան դիտորդների, եթե ուկրաինական կողմը մերժի, ապա կես տարի անց ավելի ծանր պահանջների հետ պիտի հաշտվի:

Ընդ որում, այդ տեսակետին են  ոչ միայն ամերիկացիները, այլև ներկայիս ուկրաինական վարչակազմի մի մասը և, մասնավորապես, Բուդանովի շրջապատը:

Կարելի է արձանագրել, որ արևմտյան երկրները օգտագործեցին ուկրաինացիներին մինչև վերջ, իսկ հիմա երբ պարզ է դառնում, որ զիջումների պիտի գնալ, փորձում են ազատվել ուկրաինական բալաստից:

Նույնը արևմտյան երկրները կիրառեցին նաև Հայաստանի հանդեպ 100 տարի առաջ: Սկզբից սիրաշահեցին մեզ Սևրի պայմանագրով, իսկ հետո, երբ պարզ դարձավ, որ անկարող էին դիմակայել Թուրքիային, «քցեցին» մեզ և նույն Թուրքիայի հետ Սևրը փոխարինեցին Լոզանի պայմանագրով:

100 տարի անց,  Արևմուտքը նույն ձևով օգտագործեց Հայաստանը, արդեն զոհաբերելով Արցախը, իսկ այսօր պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնության գալ՝ նույնիսկ Հայաստանի թուլացման հաշվին:

Այդպես է լինում, երբ փոքր երկրները թույլ են տալիս մեծ երկրներին՝ իրենց օգտագործել նրանց խաղերում:

Ինչպես ցույց է տալիս ողջ պատմության ընթացքը, շատ քիչ դեպքերում է, որ փոքր ժողովուրդները այդ խաղերից չեն տուժում:

Վրացիները տուժեցին 2008-ին, ադրբեջանցիները 1994-ին, ուկրաինացիները մեր օրերում, իսկ մենք՝ հայերս և՛ 100 տարի առաջ, և՛ այս օրերին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan