Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Պատերազմ Արցախում
ՔՊ-ն խմում է «սիրելի» ժողովրդի կենացը․ «Կարճ ասած» Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Անանունները՝ պաշտոնյաներ. ՔՊ ավագանու «անտեսանելի» անդամների հերթով պաշտոնավարումը Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին

«Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ.

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։
Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար Աստվածորդին Իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահը ճաշակեց։ Աստվածորդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետևորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը։
Մահվան թվացյալ հաղթության տագնապի մեջ, սակայն, մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. 24.6)։ Այս ցնծալի ավետիսը, արդարև, հաղթերգն է Քրիստոսի փրկչական առաքելության։
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հրաշափառ Հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և Իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության՝ ըստ Իր կենարար խոստման. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ Բարու, խավարի դեմ Լույսի, մահվան դեմ Կյանքի պայքար, որ պսակվեց Հարության փառապանծ հաղթանակով։ «Ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55),- քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստվածորդու Հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։
Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի Սուրբ Հարությամբ, հիրավի, վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը։ Հարության շնորհը փրկություն է պարգևում բարի, արդար և հավատավոր կյանքի համար, Տիրոջ հետևորդներին արժանացնում աստվածային առատ օրհնությունների ու բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին և մասնակից՝ հավերժական երանության անանց բերկրանքին։ Տիրոջ փրկարար կամքին հակառակ, չար ու մեղսալի ընթացքը, սակայն, դատապարտություն է և հավիտենական պատիժ՝ անվերջանալի տանջանքների մեջ։
Այսօր, ցավոք, ականատես ենք կործանարար դրսևորումների աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք։ Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովը ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների։ Քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի և բարոյականության արժեքներ, ավերվում հոգևոր-մշակութային համամարդկային ժառանգություն։ Այս փոթորկահույզ իրավիճակներում տառապող մարդկությունը տենչում է խաղաղություն, փափագում աղետների ու բռնությունների ավարտ, համերաշխություն ու երջանկություն։

Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ քսաներորդ դարասկզբին՝ 110 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը՝ Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։

Մենք, սիրելի ժողովուրդ հայոց, Տիրոջ Հարության շնորհի ժառանգորդներն ենք և այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի՝ հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ։
Հայրապետական Մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և ի սփյուռս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ, լինենք միաբան ու միասնական՝ համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները։ Ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի։ Մեր ազգի ու հայրենիքի վերհառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ՝ ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի՝ աննկուն ոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Քրիստոսի Հարության կենսապարգև այս ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ մաղթելով գահակալության արդյունավոր, արևշատ տարիներ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց:
Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առ Հարուցյալ Քրիստոս՝ աշխարհի, մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության, ապահովության ու անվտանգության համար։ Մեր հայցն է, որ Հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը բարությամբ, արդարությամբ ու համերաշխությամբ։ Թող աստվածային երկնառաք պարգևներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի առկա բոլոր նեղություններն ու դժվարությունները և կերտի նորանոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի զորացում և ի փառս մեր հայրենիքի և ի հավետ պայծառություն համայն հայության այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan