Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Պատերազմ Արցախում
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած»

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Այս մասին ասվում է Ճրագալույցի պատարագում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզում:

Քարոզն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Եւ եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ,

ընդունա՛յն է քարոզութիւնն մեր,

ընդունա՛յն են եւ հաւատքն ձեր»:

«Եվ եթե Քրիստոս հարություն չի առել,

ընդունայն է մեր քարոզությունը,

ընդունայն է և ձեր հավատը»։

(Ա Կորնթ. 15:14)

Քույրեր և եղբայրներ,

Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։

Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի, անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ որի համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարությամբ ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։

Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին ցավեցինք Տիրոջ սայթաքմամբ և վայր ընկնելով, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով ողբացինք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։

Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։

Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Հարությամբ Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։

Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզմանի գուբը։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։

Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։

Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․

-տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում,

-տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում,

-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում,

-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:

Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում:

Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարությունը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։

Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։

Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։

Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։

Ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։

Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարտվենք անհուսությունից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը, և թագավորում՝ սերը։

Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց․

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan