Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո» Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Պատերազմ Արցախում
Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո» ՔՊ-ն խմում է «սիրելի» ժողովրդի կենացը․ «Կարճ ասած» Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Անանունները՝ պաշտոնյաներ. ՔՊ ավագանու «անտեսանելի» անդամների հերթով պաշտոնավարումը Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով:

Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին, ի դեպ՝ «Ապագա կա ապագա» կարգախոսով: Այն, ի դեպ, Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում էին նաև Արցախի վրա, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին ուրացան, իսկ 2023-ի սեպտեմբերին թույլ տվեցին հայաթափել, ինչը այդ ուրացման ուղիղ հետևանքն է:

Նախօրեին Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնում է... Հայաստանի անկախությանը: Դա նույնն է, եթե մեկնումեկին ասես, որ նրա ծննդյան վկայականը ոչ թե նրա ծննդյան, այլ իրականում մահվան վկայականն է: Էլի նման անհամատեղելի «պնդումների» օրինակներ կարելի է բերել, որպեսզի Փաշինյանի ասածի ամբողջ անհեթեթությունը ավելի ցայտուն երևա: Բայց, վստահ ենք, որ ասվածն էլ միանգամայն բավարար է:

Բուն հարցն այն է, թե ո՛վ է դա ասում և ինչ նպատակով: Իսկ դա ասում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը միջազգային հարաբերություններում ներկայացնում է մեր պետությունն ու մեր պետության անունից պարտավորություններ է ստանձնում ու փաստաթղթեր ստորագրում: Դա ասում է մեկը, որի ընդունած որոշումներից կախված են մեր պետության, մեր ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերը: Ու Փաշինյանը նման հայտարարություն անում է, որպեսզի հիմնավորի ՀՀ Սահմանադրությունը չեղարկելն ու «նոր» Սահմանադրություն ընդունելը, Սահմանադրության անփոփոխելի նախաբանն ու Անկախության հռչակագրին արված հղումը մեր պետականության պատմաքաղաքական իրականությունից ջնջելը, ավելի ճիշտ՝ քերելը:

Մեծ հաշվով, անցյալը ջնջելը Փաշինյանի վարչապետական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Նա և իր քպական թիմը բավականին հետևողականորեն ու «գետնի վրա» ընդամենը 6-7 տարվա ընթացքում հիմնավեր ջնջեցին նախորդ 27 տարիներին ժողովրդի ու համայն հայության ջանքերով ստեղծածն ու ձեռքբերումները, ջնջեցին հաղթանակները, երկրի պաշտպանունակությունը, արտաքին-քաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը: Ու դեռ ջնջում են:

Հիմա, ինչ պես դժվար չէ նկա տ ե լ , «ջնջման» փաշինյանական մարմաջը, եթե կուզեք՝ «քաղաքականությունը» հասել է Հայոց ցեղասպանության եղելությունը ռևիզիոնիստական վերանայման ենթարկելուն, մեծ հաշվով՝ ժողովրդի պատմական հիշողությունից ջնջելուն: Ջնջել են Արցախը մեր երկրի քարտեզից, Արցախի պետական կառույցների էլեկտրոնային կայքէջերն են ջնջել...

Անխուսափելի էր նաև Անկախության հռչակագիրը ջնջելու նրա հետևողական դիրքավորումը: Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության կամ վերահսկողության տակ, բնականաբար, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի, այն բնորոշի որպես... անկախության սպառնալիք:

Այսինքն, այս «ջնջելու քաղաքականությունը», բնականաբար, իրականացվում է Հայաստանի ու հայության թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով: Այդ թելադրանքի սխեման էլ է պարզորոշ տեսանելի: Ահավասիկ. Փաշինյանը հայտարարում է, թե՝ ինչ էլ լինի, «խաղաղության օրակարգից» իրենք չեն շեղվի: Ալիևն ասում է, թե՝ շատ լավ, եթե խաղաղություն եք ուզում, պիտի այս ու այն մի բանն էլ անեք, օրինակ՝ Սահմանադրությունը փոխեք, որ Անկախության հռչակագրին ոչ մի հղում չլինի: Փաշինյանենք մի քիչ ցուցադրական խունջիկ-մունջիկ են գալիս, ապա... վազում Թուրքիա, Քըլըչի մոտ կամ գանգատվում Էրդողանին: Թուրքիան էլ ասում է՝ դե, եթե խաղաղություն եք ուզում, պիտի Ադրբեջանի ասածներն անեք: Փաշինյանը ելնում ու հայտարարում է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնալիք է... Հայաստանի անկախությանը:

Գործնականում, դա հայտարարություն է ոչ թե Անկախության հռչակագիրը ջնջելու, այլ Հայաստանի Հանրապետության հռչակման ու ձևավորման իրավաքաղաքական հիմքերը կազմալուծելու և ոչնչացնելու մասին: Այսինքն՝ այն, ինչը մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնային նպատակներից է: Առհասարակ, տիրապետող տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարի դերում է, այլ Հայաստանի կազմաքանդման թշնամական նկրտումները հիմնավորողի ու այդ տնաքանդությունը որպես... «ինքնիշխան պետականության պահպանում» փաթեթավորողի դերում:

Օրուելի «1984»-ի գլխավոր հերոսը, կհիշեք, «Ճշմարտության նախարարությունում» խմբագիր էր, որի բուն գործը անցյալի խմբագրումն էր, անցյալում տպված թերթերի, փաստաթղթերի տվյալների խեղաթյուրումն այնպես, որ դրանք «համապատասխանեն» ներկային: Ու նա՝ Օրուելի այդ հերոսը, մտորում էր. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը...»:

Մենք չէ, որ առաջինն ենք նկատել, թե Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Օրուելի «Անասնաֆերմա» ու «1984» հակաուտոպիական ստեղծագործությունները որպես գործունեության հրահանգաթերթիկ են ընկալել: Այդպիսի տպավորություն է: Դե՝ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan