Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն ուղերձ է հղել.

«Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր,

Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված այս բառերը ամբողջությամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցավը և հուսալքության սարսափը, որ մեր Տերը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապես տառապում էր և ցավ էր զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Մեր հայրերը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը անվանել են Ավագ Շաբաթ, որովհետև այդ 1 շաբաթվա օրերի մեջ խտացված է Հիսուս Քրիստոսի փրկագործությունը և աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրավամբ այդ շաբաթը անվանում են նաև Ավետարան Ավետարանի մեջ: Հավատքով և երկյուղածությամբ հետևելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխվում ենք Ավագ Շաբաթվա իրադարձությունների մեջ, որը սկսվում է մեռած Ղազարոսին կեդանություն տալով և Երուսաղեմ փառավոր ու հաղթական մուտքով: Ցնծություն, ուրախություն և մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապված էր մարդկային ցեղի հոգեփրկությանը և մեղքի կապանքներից ձերբազատվելուն, հրյա կրոնապետերի կողմից ատելության հրահրումով և ուղորդումով, մի քանի օր հետո պահանջում է խաչը հանել Հիսուսին: Սկսվում է աստվածային նախախնամությամբ սահմանված մարդկային և աստվածային մի մեծ ողբերգություն՝ ուրացում յուրայիների կողմից, դավաճանություն աշակերտի կողմից, սուտ և անհիմն վկայություններ, անարդար դատավարություններ, Արդարի դեմ ծաղրանք ու չարչարանքներ և վերջապես Օծյալի նկատմամբ Խաչելությամբ մահվան դատավճիռ:

Ցավոք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խոսելը և սուտ վկայություն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը և պատժի ենթարկելը, հայրենիքն ու հավատը ուրանալը: Եվ ամեն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամենը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չեր հասցնում յուրացնել այն, ինչը նախատեսված էր աստվածային նախախնամությամբ:

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը։ Մեր ազգի զավակները նույնպես անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերություն մեզ, մեր Տերը խաչվեց անմեղությամբ, իսկ մենք՝ որպես մեղավորներ, սակայն չգիտակցեցինք և չապաշխարեցինք: Ինչպես Տաճարի վարագույրն է պատռված երկու կեսի, այդպես էլ մեր հայրենի հողն է պատռված իր ամբողջությունից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցավը ևս շատ իրական է, մաշկի պես մեր վրա է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, հաճախ մեզ Աստծուց մոռացված համարելով, կրկնում ենք «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել» Խե՞..խե՞ հինչու՞ հետե… և Մեր աղոթքները հաճախ բախվում են լռության պատին։ Բայց հենց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խոսել մեզ հետ։

Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․ «Խաչված Քրիստոսը՝ Աստծու զորությունն է ու Աստծու իմաստությունը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտություն էր, բայց Աստծու աչքով՝ այն հաղթության սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպես ժողովուրդ, մեր սրբությունը, որ կորցրինք։ Բայց արդյո՞ք այն ամբողջովին կորավ։ Քրիստոսի խաչը նույնպես «կորուստ» թվաց աշակերտներին։ Բայց նա հարություն առավ, և այդ հարությունը բոլոր խաչերը դարձնում է նոր լույսի ակունք: Սիրելինե՛ր, եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք աղոթել սրտանց ու ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու։ Արդյո՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:

Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լույսը զորացնի ամենքիս՝ հաղթահարելու մեր մեղքերն ու վախերը և հույսով լցված դիմավորելու Հրաշափառ Հարությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan