Թրամպը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին
20
ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Թրամպը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Իսակովի պողոտայում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նկատում է. «Գյումրիում և Փարաքարում, իսկ դրանից առաջ Երևանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսը մաքսիմալ օգտագործելով, կարողանում է ստանալ 35 տոկոսի շրջանակներում քվե: Ոչ ավելին:

Նիկոլի իրական վարկանիշը տատանվում է 10 տոկոսի սահմաններում, ինչը շրիշակային է: Այսինքն՝ վարչական ու այլ կեղծիքային գործիքները հանած՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 10 տոկոսի կարող է հավակնել: Իսկ դա քաղաքական մահ է իրենց համար: Դրա համար էլ խառնվել են իրար:

2023-ին Երևանում տեղի ունեցած ընտրություններում ՔՊԿ-ն պարտվեց, բայց կարողացավ աթոռը պահել հետևյալ պատճառներով՝
1. Քաղաքացիների գերպասիվություն (ընտրություններին մասնակցեց իրավունք ունեցող երևանցիների ընդամենը 28,4 տոկոսը):
2. Հաճախորդացում («Հանրապետություն» կուսակցությանն օգնեցին անցնել ավագանի ու հետո կոալիցիա կազմեցին այդ ուժի հետ):
3. «Անասնագողություն» (ընդդիմադիր դիրքորոշմամբ հանդես եկող ուժերից մեկին բառացիորեն գնեցին և երևանցիների ընդամենը 9 տոկոսի աջակցությամբ պահեցին քաղաքապետի աթոռը):

Փարաքարում տեղի ունեցած ընտրությանը ՔՊԿ-ն պարտվեց: Չօգնեցին ո՛չ վարչական ռեսուրսը, ո՛չ դրածոների ինստիտուտը:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ուզում էր կրկնել Երևանի մոդելը, բայց գյումրեցիները խառնեցին ՔՊԿ-ի խաղաքարտերը, քանի որ Երևանի փորձը բոլորի աչքի առաջ էր: Արձանագրվեց ընտրողների բարձր մասնակցություն՝ ավելի քան 42 տոկոս:

«Մայր Հայաստանը» ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում գերքաղաքականացրեց ընտրությունները: Բացի ՔՊԿ-ից «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որը ներկայացված է հանրապետության առաջին երկու քաղաքներում, ինչը հիմնավոր է դարձնում մեր համապետական հավակնությունը:

Հանուն արդարության պետք է նշել, որ Գյումրիում ընտրությունները գերքաղաքականացնում ու մթնոլորը շիկացնում էին նաև ընդդիմադիր դաշտում հանդես եկող մյուս թեկնածուները: ՔՊԿ-ն ուզում էր ասֆալտի ու շիբինի ընտրության վերածել մեր երկրի երկրորդ քաղաքի ընտրությունը, բայց դա չհաջողվեց:
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը տեղի ունեցավ հետևյալ գործոնների ազդեցությամբ՝
 
1. Քաղաքացիների բարձր մասնակցություն, որի պայմաններում ՔՊԿ-ի «հավաքած» 17 հազար քվեն թույլ չտվեց «խփել» 50 տոկոսից ավելին:

2. Ընդդիմադիր բոլոր թեկնածուների կողմից ՔՊԿ-ի դեմ մթնոլորտի ձևավորում:
 
3. Ընդդիմադիր դաշտում (փոքրիկ շեղումներով) միմյանց դեմ չաշխատելու գործելաոճ:

4. Ընդդիմադիր սեգմենտի բազմազանության ապահովում, ինչը հնարավորություն չտվեց ՔՊԿ-ին մեկ ուղղությամբ հարձակվել, ինչն էլ իր հերթին հնարավորություն տվեց հականիկոլական ուժերին խուսափել պետական ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ճնշումից: Բացի այդ՝ ընդդիմադիր ընտրողն ուներ այլընտրանքային հնարավորություններ և գնաց ընտրատեղամաս: Եթե մեկին չէր հավանում, ապա այլ տարբերակներ կային:
 
5. Գյումրեցիների բարձր մասնակցությունը հնարավորություն չտվեց անցողիկ շեմը հաղթահարել ՔՊԿ-ի հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությանը, որն այս անգամ թաքնվել էր «Եվրադաշինքի» անվան տակ. գյումրեցիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու, պատկերավոր ասած, սատանի մայլում քյանդրբազություն անել: Եթե ընտրությանը մասնակցեր 35.000 ընտրող, ինչպես որ կանխատեսում էին իշխանական սոցիոլոգները, ապա «Եվրադաշինքը» կանցներ ավագանի, իսկ ՔՊԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարածներից իրեն բաժին հասնող տոկոսներով հնարավորություն կունենար նույնիսկ միանձնյա իշխանություն ձևավորել: Բայց Գյումրին շախ ու մատ արեց ՔՊԿ-ին:

6. Գյումրիում, ի տարբերություն Երևանի, ընդդիմադիր ներկայացող որևէ ուժ չծախվեց, «անասնագողություն» տեղի չունեցավ:

7. Ընտրությանը մասնակցող ուժերի, ընտրահանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների արդյունավետ աշխատանք:

Եվ այսպես, սխալ են այն «վերլուծաբանները» և քաղաքական ուժերը, որոնք առավոտից մինչև երեկո քարոզում են, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հեռացնել: Գյումրին ու Փարաքարը հակառակն ապացուցեցին: Ընտրության դեմ քարոզողները կա՛մ քաղաքականապես տգետ են, կա՛մ վախենում են ընտրություններից, քանզի գիտեն, որ իրենք վարկանիշ չունեն և հետևաբար պետք է քարոզեն ընտրությունների դեմ ու քաղաքական դեմագոգիայով զբաղվեն:

Ի դեպ, «ՔՊԿ-ին ընտրություններով հնարավոր չէ հաղթել» կոդով քարոզն էր այն պատճառներից մեկը, որ Երևանի ընտրություններին ցածր մասնակցություն արձանագրվեց և ՔՊԿ-ին հաջողվեց պահել մայրաքաղաքային իշխանությունը: Այդ քարոզիչները, կամա թե ակամա, հանդես եկան «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:
Ցածր մասնակցությունը ձեռնտու է միայն իշխանությանը, քանզի ինքը կարողանում է մոբիլիզացնել վարչական ռեսուրսը և համամասնորեն բարձր տոկոս հավաքել: Միայն բարձր մասնակցությամբ է հնարավոր ջարդել վարչական ռեսուրսը: Գյումրիում հենց այդպես էլ եղավ:

Ընտրություններից հիմա վախենում են Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր դաշտի այն մարգինալ հատվածը, որը վարկանիշ չունի ու ստիպված «մուտիլովկաներով» է զբաղվում:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ձևեր կան, բայց չի՛ կարելի բացառել ընտրությունները (արտահերթ կամ հերթական): Ընտրության դեմ քարոզը սխալ ուղերձ կլինի հանրությանը: Ճիշտ հակառակը՝ ընտրությունները Նիկոլին հեռացնելու արդյունավետ միջոցներից են: Եվ ամենալավն այդ մասին արդեն գիտի Նիկոլ Փաշինյանը:
Մի քանի բան էլ ընտրությունների մասով արձանագրենք և ամփոփենք:

Երևանի և Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ մրցակցային ու գերքաղաքականացված ընտրությունների դեպքում ԱԺ ընտրություններում կարող ենք ունենալ հետևյալ պատկերը (ՏԻՄ և համապետական ընտրություններն իրարից որոշակիորեն տարբերվում են, քանի որ կան հստակ առանձնահատկություններ, բայց ամեն դեպքում որոշ դետալներ կարելի է ընդհանրացնել և նախնական եզրահանգումներ անել):
Եվ այսպես՝
1. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ ուժի (եթե ֆորսմաժորային զարգացումներ և արտառոց քաղաքական իրավիճակներ չլինեն) չի հաջողվի հավաքել 50 և ավելի տոկոս,

2. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ձևն ընտրություններին ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմադիր ուժով մասնակցելն է, քանզի այդ դեպքում հնարավոր է լինում ընտրական գործընթացի բարձր մասնակցություն ապահովել և ջլատել իշխանությանը՝ թույլ չտալով վերջինիս կենտրոնանալ մեկ հակառակորդի ուղղությամբ: Բացի այդ՝ ընտրողն ընդդիմադիր դաշտում այլընտրանքային տարբերակներ է ունենում և որևէ ուժի հակավարկանիշը չի խանգարում ընդդիմադիր ընտրազանգվածին գնալ ընտրատեղամաս և իր ցանկությանը համապատասխանող ընտրություն կատարել:

3. Ընտրությունների ժամանակ պետք է հականիկոլական միասնական մթնոլորտ ձևավորել և խփել մեկ թիրախի՝ «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչպես որ Գյումրիում արեցինք և հաղթեցինք»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan