Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին
20
ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Իսակովի պողոտայում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի լիազորությունները:

ArmLur.am-ը կապ էր հաստատել Թեւոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել:

 Վահագն Թեւոսյանն արձագանքել էր. «Վարչապետը որոշումը կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ Կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, եւ ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռեւս քննարկվում է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ, դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը կասկածի տակ դրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագծին, քանի որ, ըստ Փաշինյանի, այն ինչ արվելու է՝ «անօգուտ փողի վատնում է լինելու»: Երբ հարցը զեկուցում էր ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Փաշինյանը հայտարարեց. ««Պետք է պարզել սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին:
Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը»,- հայտարարել է վարչապետը:

Ստացվում է՝ Փաշինյանն ինքն էլ արդեն գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում:

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինում նշանակվել էր ԱԺ խոսնակի ռեֆերենտ, իսկ այժմ Հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնի խմբագիրն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan