Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին
20
Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը Թրամփը, ավետարանականները, Հայաստանի ընտրությունները Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Հայելին տվեք իրեն` թող պատճառն իմանա. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանն է: 

- Գնահատեք, խնդրեմ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, թե «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», իսկ Ադրբեջանը կրակում է սահմանին ու բաց տեքստով մեսիջներ հղում, որոնք խաղաղության մասին չեն:

- Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է հետեւյալին՝ Հայաստանի Հանրապետություն չպետք է գոյություն ունենա, ավելին, նրանք պարզ ասում են, որ լինելու է պատերազմ: Խնդիրն այն է, թե այդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինչ դիրքերում է լինելու եւ ինչքանով է պատրաստ լինելու: Մենք ոչ թե դրան պատրաստվում ենք, այլ չենք պատրաստվում: Ադրբեջանն իրականացնում է սահմանամերձ գոտու մյուս կողմի՝ ներկայիս շփման գծի այն կողմի ուժեղացում, առանձին դիրքերի գրավում, դրա արդյունքում՝ կոմունիկացիաների շրջափակում, որին հաջորդելու է մի պարզ բան․ հիմա ինձ կարող են մեղադրել, թե հուշում եք, բայց ամեն ինչ ակնհայտ է՝ իրենք պահանջելու են 400, 500 հազար կամ մեկ միլիոն ադրբեջանցու վերադարձ, նրանց անվտանգության երաշխիքներով՝ ներառյալ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի միջամտության հնարավորությամբ: Երբ նայում ենք թուրքական առաջին հանրապետության հիմնադիրների քաղաքականությունը, ադրբեջանական քաղաքականությունը, նույն՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Աթաթուրքի հանձնարարականը՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով բանակցություններում, տեսնում ենք, որ նույն  քաղաքականությունն է՝ ոչինչ չի փոխվել, մոտավորապես, Հայաստանից պետք է մնա մի փոքրիկ տարածք, այն էլ՝ ամբողջությամբ անկլավի կարգավիճակով: Եթե մենք թուրք-ադրբեջանական քաղաքականությունն այս լույսի ներքո չենք ընկալում, ապա անիմաստ քննարկում ենք անում բոլոր մյուս կոնտեքստներում, որոնք ածանցյալ են այս հարցից:

- Որ իրենց պատկերացրած խաղաղությունը լինի, իշխանությունները պատրաստ են զիջել ամեն ինչ, կատարել Բաքվի բոլոր պահանջները՝ հայցերից մինչեւ, այսպես կոչված, միջանցքի տրամադրում:

- Փորձում են ցույց տալ, թե դեռ քանի հարյուր տարի պետք է պայքարենք: Պետք է պայքարենք այնքան, որքան անհրաժեշտ է: Այդ միջազգային իրավական պրոցեսները, ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ թե նրա համար են, որ դա արդար է, այլ՝ այն, որ դա միակ գործիքն է՝ ուղղված ապագային, որը հնարավոր կդարձնի բացառել երրորդ, չորրորդ ցեղասպանությունը կամ բնաջնջումը: Ադրբեջանը բաց տեքստով ասում է, որ Սեւանը պետք է լինի սահմանամերձ տարածք, որ Վայոց Ձորը եւ Սյունիքը պետք է լինեն ադրբեջանական, որ Երեւանը հին ադրբեջանական քաղաք է, Ալեքսանդրապոլը, Դիլիջանը, Տավուշը՝ բոլորն ադրբեջանական են: Ընդ որում, մի կարեւոր հանգամանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն դարձնել․ իհարկե, Ադրբեջանի տարածքում կան մետաղական հանքեր, բայց մետաղական հանքերը հիմնականում Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Արցախում են: Նույնկերպ, ինչպես 100 տարի առաջ Բաքվի նավթը հայերը, չակերտավոր ասած, կորցրին, որի հիման վրա Ադրբեջանը շանտաժի ենթարկելով խորհրդային իշխանություններին, պահեց որոշակի տարածքներ, նույնը հիմա վերաբերում է մետաղական հանքերին: Ռոբոտաշինության, էլեկտրամոբիլների, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում էական նշանակություն ունեն մետաղական պաշարները, ավելի կոնկրետ՝ մոլիբդենը եւ մի շարք այլ հազվագյուտ մետաղներ: Եթե ուշադիր հետեւենք, դա ուկրաինա-ամերիկյան բանակցությունների կենտրոնական կետերից մեկն է: Հիմա նույնն այստեղ է, եթե մենք ռեալ չենք հասկանում, որ այդ տարածքները պետք է ամեն գնով պահել, Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի, նա այդ տարածքները վերածելու է նույն վիճակին, ինչ 100 տարի առաջ Բաքվի նավթահորերը: Եթե կարդաք՝ 100 տարի առաջ ինչ վիճակ էր տիրում Բաքվի տարածքում, կտեսնեք, որ այնտեղ էկոլոգիական կատաստրոֆա էր, Ադրբեջանը նույնը բանն այստեղ է իրականացնելու, ուղղակի հիմա նույն շանտաժն է, այսպես ձեւակերպենք, մետաղների դիմաց՝ գումարած ճանապարհները: Ինչ-որ անհասկանալի, ոչ պարզ, ոչ հստակ գործընթացի արդյունքում մենք խոսում ենք այն մասին, թե կա միջանցքային տրամաբանություն` չկա... անունը միջանցք դնենք, միջանցք չդնենք, իրականում բովանդակությունը ոչ ոք չգիտի, վերացական խոսում ենք, բայց անվանումից չի կախված, էական նշանակություն ունի բովանդակությունը, որտեղ կողմերի իրավունքներն ու սահմանափակումներն են եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք էական նշանակություն ունեն: Մենք այս մասին ոչինչ չգիտենք: Եթե սրան ավելացնենք մոտեցումները, ձեւակերպումները, ադրբեջանական նարատիվների շարունակությունը` գործող իշխանությունների կողմից, երկու տարբերակներից մեկն է ավելի հավանական` որ ունենք դավաճանական իշխանություն, որն իր ռոճիկի համար պատրաստ է վերացնել ՀՀ-ն՝ որպես պետություն, եւ երկրորդ սցենարը` ունենք մի իրավիճակ, ինչի մասին բազմաթիվ անգամներ ենք ասել՝ պարտված ղեկավարները չպետք է շարունակեն բանակցային գործընթացը, ընդ որում՝ պարտված ոչ միայն պատերազմում, այլեւ, Արարատ Միրզոյանի դեպքում՝ ֆիզիկապես հաշվեհարդարի ենթարկված, որը ֆիզիկական վախ է զգում այդ պրոցեսներից: 

- Որպես հասարակություն՝ ո՞րն է մեր գերխնդիրը:

- Մենք այս պահին պետք է կենտրոնանանք ներպետական զարգացման վրա: Ցավոք սրտի, մենք այսօր Հայաստանի ներսում տեսնում ենք ոչ թե զարգացում, այլ՝ խնդիրներ, որոնց մասին խոսում ենք շատ տարիներ, որ ունենք եթե ոչ դավաճանական, ապա տխմարագույն կառավարություն: Հիմա, 7 տարի պետք է անցնի, որ այդ մեկը վեր կենա ասի՝ մենք 7 տարի նույն դասարանո՞ւմ ենք մնում: Այդ մարդը, որ դարձել է վարչապետ, չի խելոքացել, մարդը, որը եղել է բանսարկու, 5-րդ կուրսից դուրս մնացած, փողով հոդված գրող կամ հոդված չգրող, շանտաժ անող լրագրող, վարչապետ դառնալով չի դառնում տնտեսագետ, միջազգայնագետ, իրավաբան, բայց, ցավոք, ինքն իրեն այդպես է պատկերացնում եւ նույնիսկ ինչ-որ դասախոսություններ է կարդում: Եթե դավաճանական թեզը մի կողմ դնենք, ես երբեմն կարծում եմ, որ ինքն իր համար ինչ-որ բացահայտումներ է անում, մի բան են կարդացել իր համար, ինքը զարմացել է, նոր բան է իմացել, որը բոլոր մասնագետները՝ որպես բազային գիտելիք, 2-րդ կուրսից գիտեն, ինքը համարել է դա զարմանալի բան ու բոլորին պատմում է, բայց, ցավոք սրտի, հեքիաթի «թագավորը  մերկ է» մոդելով ոք ոք չի ասում՝ ախր քո խելքի բանը չէ: Սա է ֆունդամենտալ խնդիրը՝ մենք չենք հասկանում, որ պետք է ունենանք կառավարում, որը քաղաքականապես հասուն լինի: Հայտարարվում է, թե կադրերը չեն աշխատում, որովհետեւ աշխատավարձը ցածր է: Ակնհայտ սուտ է, կադրերը չեն աշխատում մի պարզ պատճառով՝ հայելին որ տան իրեն, կիմանա, թե ինչ: Այս աստիճան ստի մթնոլորտում որեւէ իրեն հարգող կադր ցանկություն չի ունենալու գնալ, աշխատել: Ես՝ ինքս, աշխատել եմ նախարարությունում՝ 3,5 տարի, որպես նախարարի տեղակալ, ունեցել եմ բավարար ազատություն՝ առանց վախենալու կառավարությունում կամ ԱԺ-ում ներկայացնել դիրքորոշում եւ հանգիստ բանավիճել: Բայց մենք տեսել ենք ռեակցիան, երբ, օրինակ, Արծվիկ Մինասյանը կամ Մանե Թանդիլյանն անդամ էին, այդ ռեակցիան չի եղել ողջամիտ: Եվ վերջապես, ոչ ոք ինձ SMS չի գրել, թե հրաժարական տուր, այն դեպքում, երբ ես՝ որպես նախարարի տեղակալ, հանգիստ կարող էի պաշտոնանկ լինել վարչապետի հրամանով: ԲԴԽ նախագահ, ՔԿ նախագահ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար եւ այլ պաշտոնյաներ, մեկ հաղորդագրությամբ հրաժարական են տվել, տեսեք, թե մենք քանի ԱԱԾ տնօրեն ենք փոխել վերջին 7 տարում, քանի ԱԳ նախարար: Ես չեմ ասում, որ իրենք չպետք է փոխվեն, բայց դրա պատճառն ընդամենը մեկն է՝ դուր չեն եկել այդ մի հոգուն կամ նրա տերերին: 

Ամփոփելով՝ պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ ենք անում մենք, կենտրոնանալ նրա վրա` ինչ մեզնից է կախված, որովհետեւ հակառակ դեպքում տպավորություն է, թե, դե, ի՞նչ անենք, ամբողջ աշխարհը մեր դեմ է, նախկինում էլ ամբողջ աշխարհն Ալիեւի դեմ էր, ինչո՞ւ նա չէր համոզում, որ պիտի հանձնվեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan