Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին Փաշինյանը 100 մլրդ-ի վնաս է տվել, 8 մլրդ դոլար էլ գողացել է հայ ժողովրդից, թալանչի են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Արցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն
21
Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, արթնացնում է հանրության որոշ շերտերի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական Պատերազմ Արցախում
Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին Փաշինյանը 100 մլրդ-ի վնաս է տվել, 8 մլրդ դոլար էլ գողացել է հայ ժողովրդից, թալանչի են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հիբրիդային ընտրակեղծիքների մասին. նախապես պարզեք ձեր ընտրատեղամասերը Արցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն Սա նախընտրական ցայտնոտի դրսևորում է և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) Մերժել թուրքական օրակարգը․ N7-ի քարոզարշավը Դավթաշենում ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Արա Այվազյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը հրավիրեց Փաշինյանի հռետորաբանության վրա Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրենյանց 4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահանալուց... բազում հարցեր, ոչ մի պատասխան Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Ով չաշխատի, նա կուտի․ Արմավիրի մարզի պատկերը Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Հայտնի են միասնական քննությունների օրերը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Ալիևը վագոններով նավթ ա բերում, հիմա էլ ուզում է ցեմենտ բերել.Ծառուկյանը՝ Փաշինյանի սպառնալիքի մասին Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի «Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, արթնացնում է հանրության որոշ շերտերի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք (տեսանյութ) Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը Արամ Ա կաթողիկոսը դասախոսություն է կարդացել Վատիկանում «Երևանի գինու օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից

Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները խոսում են ԵՄ առաքելության «աշխատանքի» մասին․ Զախարովա (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները վկայում են այն մասին, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը չի նպաստում խաղաղությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով առաքելության ընդլայնման նպատակահարմարության մասին Փարիզի հայտարարությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հույս էր հայտնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կընդլայնվի:

«Մենք բացարձակապես ոչ մի պատրանք չունենք Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների մասով։ Եվ տարածաշրջանում իրական օրակարգը ոչ մի կապ չունի ապաէսկալացման, կարգավորման, խաղաղության կառուցան հետ։ Մենք բազմիցս ականատես ենք եղել Ելիսեյան պալատի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության սրման, հակասությունների գնով միջնորդական ջանքերի պարտադրման փորձերին»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հենց ֆրանսիացիներն են կրում և 2022 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժի և փաստացի փլուզման համար պատասխանատվության զգալի մասը։ Եվ հաշվի առնելով վերջին 2-3 տարիներին ստեղծված իրողությունները՝ Մինսկի համաժողովի բոլոր կառույցները՝ և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և՛ բարձր մակարդակի պլանավորման խումբը, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության նպատակներին, ապա դրանք, Զախարովայի կարծիքով, բացարձակապես չեն առնչվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու խնդիրներին:

«ԵՄ ներկայացուցիչներին կարելի է «մոնիտոր-լրտեսներ» անվանել։ Եվ նրանք Հայաստանի հարևան բոլոր երկրների դեմ աշխատում են և՛ ներսից, և՛ դրսից։ Բազմաթիվ տարածաշրջանային խաղացողներ են դա նշել։ Ընդ որում, տեղեկությունները, որոնք Փարիզի ներկայացուցիչները հավաքում են տարածաշրջանում գտնվելու ընթացքում, հայ գործընկերներին չեն փոխանցում»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամբողջ տեղեկատվությունն ուղարկում են ուղիղ Բրյուսել, որի խնդիրները հետխորհրդային տարածքում անվերջ քաոսի, երկպառակության և թշնամանքի ստեղծումն է։

Զախարովայի կարծիքով՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ամենահնարավոր եղանակներով փորձում են սողոսկել Հարավային Կովկաս, ամրապնդվել այնտեղ՝ իրենց կամքը պարտադրելով տարածաշրջանի երկրներին։

«Դիտորդներն իրականում տարածաշրջանին ոչ մի կայունություն էլ չեն բերում. արձանագրում ենք հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումներ, ինչը ևս մեկ ապացույց է այն բանի, որ արտատարածաշրջանային ակտիվությունը` լինի դա ԵՄ-ի կամ Ֆրանսիայի, Հարավային Կովկասը խաղաղության ու բարգավաճման չի մոտեցնում, ընդհակառակը` ստեղծում է նոր բաժանարար գծեր, լարվածության նոր օջախներ, նոր խնդիրներ»,-նշել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ արտաքին գործընկերների և ազգային անվտանգության ապահովման չափորոշիչների ընտրությունն անշուշտ ցանկացած պետության, մասնավորապես՝ Հայաստանի, ինքնիշխան իրավունքն է:

Մյուս կողմից, ըստ Զախարովայի, Հարավային Կովկասը ԵՄ-ի կողմից դիտարկվում է որպես ՌԴ-ի դեմ իրենց սանձազերծած հիբրիդային պատերազմի հերթական ճակատ:

«Եվ ինձ թվում է` Հայաստանը մշուշոտ և ինչպես միշտ` խաբուսիկ հեռանկարներով հավաքական Արևմուտքի ուղեծիր քաշելով՝ Ֆրանսիան ձգտում է խաթարել հայ-ռուսական դարավոր հարաբերությունները, որոնք նախ աշխատել են մեկ, ապա երկու երկրների ժողովուրդների օգտին»,–ասել է Զախարովան:

Դա, նրա խոսքով, չի համապատասխանում ժողովուրդների նպատակներին, որոնք արդյունքում կառուցողական, դրական կամ շահավետ ոչինչ չեն ստանում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>