Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Եվրոպական ուղին կարող է Հայաստանին հասցնել այնպիսի իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայում. Դենիս Դենիսով (տեսանյութ)

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի եվրաինտեգրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:

«Դեռևս 2013-2014 թվականներին եվրոպական կամ Եվրասիական պետության արտաքին քաղաքական ընտրության հարցը թե՛ Ուկրաինայի հասարակության մեջ, թե այդ երկրի գործընկերների շրջանում եղել է բանավեճի պատճառ։ Բայց, ինչպես հիշում ենք, հետագայում միանշանակ ընտրություն կատարվեց հօգուտ եվրաատլանտյան ինտեգրման։ Հաշվի առնելով հակամարտությունը, այժմ դժվար է գնահատել այդ քայլերի տնտեսական նպատակահարմարությունը։ Բայց առաջին տարիներին, երբ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին սկսեց աշխատել, սկսեցին իրականացնել առանցքային տնտեսական համաձայնագրեր Ուկրաինայի և այս կազմավորման միջև, այն ժամանակ Ուկրաինայի տնտեսության հիմնական ճյուղերը հայտնվեցին շատ բարդ իրավիճակում, հատկապես, երբ վերացվեցին այն նախապատվությունները, որոնք դրանք կապում էին այլ երկրների հետ:

Հայաստանի համար կարող է նման իրավիճակ լինել, եթե փոխզիջում չլինի, և եթե Հայաստանի ղեկավարությունը չհասկանա, որ երկու ազատ տնտեսական գոտիներում միաժամանակ լինելու համար կամ պետք է ունենալ ֆենոմենալ դիվանագիտական վարպետություն, ինչը մենք չենք տեսնում հենց ներկայիս վարչապետի և նրա կառավարության օրինակով, կամ պատրաստ լինել նրան, որ տնտեսության մի շարք ճյուղերի վրա սարսափելի հարված կհասցվի, որը բնականաբար կանդրադառնա նաև բնակչության վրա»,-նշել է Դենիսովը։

Քաղաքագետի կարծիքով՝ հայկական պետության համար ԵՄ և ԵԱՏՄ շուկաները այս պահին ուղղակի անհամեմատելի են:

«Հայաստանին ԵՄ-ում առանձնապես չեն սպասում։ Մենք պաշտոնական Բրյուսելի և Եվրոպական հանձնաժողովի կողմից չենք լսել Հայաստանի համար այդ կազմակերպությանն անդամակցելու հրավեր։ Այն, որ Հայաստանը ցանկություն ունի հետագայում զարգացնել ազատ առևտրի գոտու հետ կապված հարցերը, դա օրինաչափ է և հասկանալի։ Եվ այստեղ, միևնույն է, ինձ թվում է, գերիշխում են քաղաքական նկրտումները, քաղաքական նպատակահարմարությունը տնտեսականի նկատմամբ։

Իհարկե, պետք է անդրադառնալ վիճակագրությանը, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ հայկական պետության համար ԵՄ և ԵԱՏՄ շուկաները այս պահին ուղղակի անհամեմատելի են։ Եվ եթե առաջարկենք ընտրել երկուսից մեկը, առողջ բանականության տեսանկյունից միանշանակ կլինի ընտրել ԵԱՏՄ շուկան, բայց քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից միանգամայն հնարավոր է խաղալ նաև այլընտրանքի հետ։ Բնականաբար, ճիշտ է ասում ռուս փոխնախարարը, որ ազատ առևտրի երկու ռեժիմներում գտնվելու գործընթացը շատ դժվար է»,-ասել է Դենիսովը։

Քաղաքագետի կարծիքով՝ ամենակարճ հեռանկարում դժվար է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում:

«Պայմանագրի ստորագրման հեռանկար, իհարկե, կա, բայց այդ խորհրդակցությունների առանձնահատկությունն առ այսօր կայանում է նրանում, որ կողմերից մեկն իրեն ընկալում է որպես անվերապահ հաղթող, իսկ իր հակառակորդին՝ որպես բացարձակ պարտվող։ Դա շատ լուրջ հետք է թողնում բանակցությունների վրա։ Եվ, թվում է, մի կողմից, դա կարող էր հեշտացնել վերջնական լուծումը, բայց ներկա պայմաններում, երբ նոր հակամարտության առաջացման ակնկալիք չկա, դա հանգեցնում է նրան, որ ամփոփիչ փաստաթուղթը պարզապես չի ստորագրվում և չի իրագործվում։ Եվ այստեղ հայկական կողմի համար գոյություն ունեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ, որոնք մեծապես սահմանափակում են հետագա զիջումներն ու արդեն խաղաղության համաձայնագրի ստորագրման ելքը։

Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են, բայց դրա հետ մեկտեղ կարծում են, որ միանգամայն թույլատրելի է ներկայիս պայմաններում առավելագույնը պահանջել այն նպատակներից և խնդիրներից, որոնք նրանք կցանկանային իրագործել այդ համաձայնագրի շրջանակներում: Այնպես որ, ըստ երևույթին, մենք կդիտարկենք նման բանակցությունների ևս մեկ փուլ, և ամենակարճ հեռանկարում դժվար թե պետք է սպասել համաձայնագրի ստորագրմանը»,-ասել է Դենիսովը։

Փորձագետը նաև մեկնաբանել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը և արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan