Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ

Նոր Սահմանադրության հետ կապված Փաշինյանի խոստումները քաղաքական բլեֆ են

Հայաստանը դառնում է ապադաշինքային պետություն:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի քաղաքացիները օնլայն ռեժիմով կարող են հետևել, թե ինչպես է կյանքի կոչվում հայտնի սկզբունքը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Հայաստանում ընտրություններն արդեն մոտենում են, ընդ որում, նշանակություն չունի՝ խոսքը հերթական, թե պոտենցիալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է նաև անցկացնել և «մարսել» Սահմանադրության փոփոխության համազգային հանրաքվեն, և այս համատեքստում նա կարող է խոստանալ քաղաքացիներին ամեն ինչ՝ միայն թե «խայծը կուլ տան» և գնան ընտրատեղամասեր, իսկ հետո ԿԸՀ-ն «կհաշվի ինչպես պետք է»:

Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել Փաշինյանի՝ այսօր խորհրդարանում արված հայտարարությունների մի մասը։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը խոսել է նաև սահմանադրական հանրաքվեի մասին և առաջարկել լուրջ քննարկել երկրում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ «Եթե ներդնենք ատենակալների դատարանի ինստիտուտը, կարող ենք բախվել արդարադատության իրականացման խնդրին։ Բայց մենք արդեն այսօր էլ հանդիպում ենք այդ խնդրին գործող դատական և իրավապահ համակարգում։ Այս դեպքում արդարադատության համակարգը չի կտրվի ժողովրդից», — ասել է Փաշինյանը։

Մենք գործ ունենք հանրային գիտակցության բացահայտ մանիպուլյացիայի փորձի հետ։ Փաշինյանը գիտակցաբար փոխում է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորված քննարկման ուղղությունը՝ փորձելով «թաքցնել թուրք-ադրբեջանական ականջները»։ Ավելին, պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտ է Թուրքիային և Ադրբեջանին ոչ այնքան նրա համար, որ այնտեղից վերացվի հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, այլ նրա համար, որ հենց հայերի ձեռքով քանդվի Հայաստանի անվտանգության համակարգը և միջազգային երաշխիքները՝ սահմանների ու ինքնիշխանության օրինականացման տեսանկյունից։

Սահմանադրական փոփոխությունների հիմնական առանցքը կարող է լինել ոչ թե ատենակալների դատարանի ներդրումը կամ Անկախության հռչակագրից հրաժարումը, այլ Հայաստանի Հանրապետության՝ չեզոք, ապադաշինքաին երկրի կարգավիճակի ամրագրումը։ Նույնիսկ պաշտոնյաների (օրինակ՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի) և իշխանությանը մոտ կանգնած «փորձագետների» հայտարարությունների մինիմալ կոնտենտ վերլուծությունը հաստատում է այս վարկածը։ Դա, իր հերթին, նշանակում է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, ռուս սահմանապահների ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմական օգնության վերաբերյալ բոլոր պայմանագրերի վերանայումը։
Եթե, կամ երբ հենց հայերի ձեռքով հանրաքվեի արդյունքում կվերացվի ՀՀ անվտանգության համակարգը, Թուրքիան և Ադրբեջանը կարող են արդեն ռազմական միջամտությամբ ստեղծել իրենց կվազիպետությունը՝ «Արևմտյան Ադրբեջանը»։

Փաշինյանը գիտի այս ամենը, հասկանում է այս ամենը, բայց գիտակցաբար շարժվում է այս ուղղությամբ՝ լիովին պատկերացնելով հնարավոր ռիսկերը և իր անկարողությունը դրանք կառավարելու։ Փաշինյանն իմանում է, որ «Արևմտյան Ադրբեջանում» ոչ միայն ատենակալների դատարան չի լինի, այլ առհասարակ՝ հայեր չեն լինի, և հենց դրա համար էլ կարելի է խոստանալ ինչ ուզես։ Նա կարող է Սահմանադրությունում կետ ավելացնել, համաձայն որի՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կստանա Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսեր կամ կդառնա Հանրապետության հրապարակում մեկ սանտիմետր տարածքի սեփականատեր։ Կարելի է փաստաթղթում գրել ինչ ասես, եթե ոչինչ չես պատրաստվում կյանքի կոչել։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan