Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը․ Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիային
Դիտել նաև
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հայտարարությանը։ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը և նրա երկարամյա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ։
Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը»,- գրել է Հաջիզադեն՝ X-ի իր էջում:

