Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. ԱԳ նախարար

Դիտել նաև
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. այս մասին «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
«Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի: Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, երկու հարևանների հետ»,- ընդգծել է Բոճորիշվիլին։