Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ
13
Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Պատերազմ Արցախում
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա «Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան Ներհայաստանյան աշխարհաքաղաքական առճակատում (տեսանյութ) Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք AI գործարան, տրակտորի գործարաններ, ադամանդի․․․ հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած» Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ

Առաջիկայում ավագանու գործունեության, կազմի և գործընթացի հետ կապված վատ զգացողություն ունեմ. Մհեր Խաչատրյան

Ապրիլի 16-ին Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկի նիստին՝ ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Hraparak.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Խաչատրյանի հետ, ով 2018թ-ի հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի զբաղեցրել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հիմնադրած «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենի պաշտոնը։ Նա իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ էր բացահայտել, հայց ներկայացրել դատախազություն, քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվեց։

Մհեր Խաչատրյանը նույնպես մասնակցում էր Գյումրու ընտրություններին, ավագանու թեկնածու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով, ընդգրկված էր տասնյակում։ Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ամենաքիչ ավագանու անդամն է ունենալու՝ 2 մանդատ է բաժին ընկել այս քաղաքական ուժին։

«Չեմ ափսոսում եմ, որ անձնապես ավագանու կազմի մեջ չեմ, այլ ուրախ եմ, որ մեր թիմից ներկայացուցիչներ կան, և կոնկրետ իմ` սոցիալական ոլորտի գործունեության հետ կապված՝ դա մեծ արդյունավետություն կապահովի, անկախ նրանից, թե մեր թիմից ով է հանդես գալու, մենք մեր ցանկացած դիտարկում, խնդիրների բարձրաձայնումները, լուծումները կարող ենք մեր մանդատների միջոցով օգտագործել և հասանելի դարձնել, կարևոր չէ՝ էդ ամբիոնից ես եմ խոսելու, թե իմ թիմակիցը։ Մենք մեր առաջ երկու նպատակ էինք դրել՝ մինիմալ և մաքսիմալ, մինիմալին հասանք, որ գոնե կկարողանանք ՔՊ-ի վերարտադրումը կանխել։ Ցավոք, մաքսիմալին չհասանք, չկարողացանք իշխանություն լինել, բայց կարծում եմ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու համար վատ արդյունք չէր։Ինչ վերաբերում է ընտրության ընդհանուր արդյունքներին, ինձ համար ցավալի է, որ մեր քաղաքում դեռ 17 հազարից ավել անձ կա, որ ձայն է տվել ՔՊ-ին, դա ինձ համար մեծ ցավ է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ 25-30 տոկոս մաս կա, որ անկախ ամեն ինչից իշխանասեր է և թերևս, դա էր պատճառը, որ ՔՊ-ն այդքան ձայն կարողացավ կորզել։

Ճիշտն ասած, առաջիկայում ավագանու գործունեության, կազմի և գործընթացի հետ կապված վատ զգացողություն ունեմ․ ոչ մի ընդդիմադիր ուժ մեկը մյուսի հետ կոալիցիա չի կազմել, զուտ ՔՊ-ին տապալելու համար ընդամենը քվեարկում ենք Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու օգտին, բայց հետագա գործունեության հետ կապված՝ համագործակցություն չի լինելու։ Հույս ունեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերս, ինչպես նախապես հայտարարել ենք, ընտրելու ենք Ղուկասյանին և էս մասով որևէ պայմանավորվածություն չի խախտվի։Իսկ մտահոգություններս նրանում է, որ ապագայում քաղաքը կառավարման առումով էլի ճգնաժամային իրավիճակում կհայտնվի, քանի որ չկա կոալիցիա, իսկ դա նշանակում է, որ Ղուկասյանի կառավարումը խնդիրներով է լինելու։Ինչ-որ առումով դրական բան էլ կա, այն է, որ լարվածությունից ելնելով՝ բոլոր ուժերը ստիպված կլինեն արդյունավետ աշխատել ։ Այնուամենայնիվ, համադրելով ընտրության արդյունքները, վստահ եմ, որ 2026թ-ի ԱԺ ընտրություններին ՔՊ-ն չի կարողանալու այստեղ արդյունքի հասնել, այսինքն՝ Գյումրու ընտրություններն ինչ-որ առումով համապետական ազդեցություն կթողնեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan