21 թ.-ին խաղաղության խոստումով եկած մարդը 25-ին այդ թուղթը չի կարողանում գտնել. Գեղամ Մանուկյան Նոր քրեաօլիգարխիկ համակարգ՝ ընդդեմ Հայաստանի (տեսանյութ) Պուտինի կրկնակի հաղթանակը՝ Ստամբուլում և Երևանո՞ւմ
18
Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Նժդեհի և Անդրանիկի արձանները հանելը․ դենացիֆիկացիա է արվելու (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները. Անդրանիկ Թևանյան Թիվ 23 երթուղու ավտոբուսը Սեբաստիա փողոցում վթարի է ենթարկվել, 9 վիրավոր կա Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման համար մսխվել է ավելի քան 2 մլրդ 66 մլն դրամ Փաշինյանը «հաշվետվություն» է տալիս Ալիևի լրագրողին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իլհամ Ալիևին. սպասեք նոր աղետների Պատերազմ Արցախում
Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ Բրիտանիայից արտաքսվածները գալու են Հայաստան. Արթուր Խաչիկյան «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կհեռարձակվի երկուշաբթի, մայիսի 19-ին Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան «Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին․ համայնքը վրդովված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Բելառուս 21 թ.-ին խաղաղության խոստումով եկած մարդը 25-ին այդ թուղթը չի կարողանում գտնել. Գեղամ Մանուկյան Տապալված ծառը Մոսկովյան 24-ում արդեն 7 օր է՝ չի հեռացվել, քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ) Անարգել են Հայաստանի դրոշը, չի էլ նկատել»․ Արգիշտի Կիվիրյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» Ռուբեն Վարդանյանին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից. Փաստաբան «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Լիլիթ Աղեկյանին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից․ Փոստանջյան Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է Ոչ մի իշխանություն հավերժ չէ Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Նժդեհի և Անդրանիկի արձանները հանելը․ դենացիֆիկացիա է արվելու (տեսանյութ) Նոր քրեաօլիգարխիկ համակարգ՝ ընդդեմ Հայաստանի (տեսանյութ) ՔՊ-ն Երևանում մերժված է Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից ՀՀ–ն մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Դիանա Գասպարյանը պետք է ավելի ուշ վայր դներ մանդատը․ ինքը բոլորին անակնկալի է բերել․ Հրանտ Ավետիսյան Ասեք, որ խնդալու է․ «Կարճ ասած» Այն, ինչ ես լսեցի, դիվանագիտություն չէր. Դա հուսահատություն էր. Վարդան Օսկանյան Պուտինի կրկնակի հաղթանակը՝ Ստամբուլում և Երևանո՞ւմ Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները. Անդրանիկ Թևանյան «Սա դադար է, ոչ թե վերջ»․ ուկրաինական կողմը՝ բանակցությունների մասին Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա

«ՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ պարզ ներկայացնի իրավիճակը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

«Հայ հանրության դեմ տարվող տեղեկատվական ու հոգեբանական գրոհի մասին․ Վերջին օրերին մեր լրատվադաշտում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովի գլխավորությամբ անցկացված նիստը, որտեղ նա կարգադրել էր համապատասխան պաշտոնյաներին «ապահովելու, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատրաստ լինեն ցանկացած ժամանակ արագ արձագանքելու ցանկացած սադրանքի․․․»։

Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ծավալապաշտական նպատակներ ունի և որ Հայաստանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի դրանց դիմագրավելուն և կանխելուն, բնավ գաղտնիք չէ, դրանց մասին ինքս եմ փաստերով խոսում, այդուհանդերձ, վերջին մեկ ամսվա կտրվածքով ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի շատ իրականացնում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականություն։ Իմ դիտարկմամբ, իրենց ՊՆ կեղծ հաղորդագրությունները, մեդիա տիրույթում հայտնվող ագրեսիվ տեսանյութերը, Հասանովի հայտարարությունը, դրանք բոլորը հոգեբանական պատերազմի բաղադրիչներ են։ Բացատրեմ՝ ինչո՞ւ։ Հասանովի գլխավորությամբ նման նիստեր հաճախ են տեղի ունենում, երբեմն դրանք հանրայնացվում են, երբեմն՝ ոչ, եղել են դեպքեր, որ հանրայնացումից ու տեղեկատվական արշավից հետո եղել է ագրեսիա, եղել են դեպքեր, երբ դրանց չի հաջորդել ագրեսիվ քայլեր։ Բայց այս փուլում, իմ դիտարկմամբ, ավելի շատ աշխատանք է տարվում խուճապ առաջացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի ղեկավարությունը բռնել է հայկական կողմի վախը (Ժողովրդական լեզվով եմ ձևակերպում)։ Դա վախն է պատերազմից, ագրեսիայից, և այդ վախը շարունակաբար ուղղվում է մեր դեմ։

Պատերազմն, իհարկե, սարսափելի բան է, բայց միևնույն ժամանակը պետք չի մոռանա՝ վախը այն գործիքն է, որով մեզ դարձնում են կառավարելի։ Դրա համար պետք է թույլ չտալ, որ վախն ու խուճապը դառնան գերիշխող։ Հոգեբանական պատերազմը պատերազմի կարևոր բաղադրիչ է, ուստի դրան պետք է վերաբերել շատ լուրջ։ Ցավոք, ՀՀ պատկան գերատեսչությունները շատ հաճախ իրենց քայլերով բնավ չեն պաշտպանում մեր հանրությանը տեղեկատվական այդպիսի գրոհներից։ Օրինակ, ՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ շատ պարզ ներկայացնի իրավիճակը, հնարավոր կուտակումների դեպքում ճիշտ ժամանակին դրանք ներկայացնի միջազգային դերակատարներին, ՀՀ ԱԳՆ-ն պետք է ոչ թե արդարացնի ու մաքրազերծի Ալիևի հանցանքները, այլ արտաքին կարևոր խաղացողների հետ այնպիսի աշխատանք տանի, որ Ալիևին զրկի հարձակման ու ագրեսիայի հնարավորությունից, Ալիևը հասկանա, որ դա իր վրա շատ թանկ է նստելու քաղաքական առումով, ՀՀ կառավարության ղեկավարը պետք է ոչ թե հայտնի հերթական միակողմանի «խիզախ» զիջումների պատրաստակամության մասին, այլ հասկանա, որ մեր կենսական իրավունքների զիջմամբ բացառում է որևէ թղթի ստորագրում, ավելին՝ մեծացնում է Ալիևի ախորժակը։ Ասեմ ավելին, խելացի քաղաքականության իրագործման դեպքում կարելի է նաև ի հայտ բերել ադրբեջանական կողմի վախերն ու խնդիրները, դրանք դարձնելով գործիք՝ իրենց ագրեսիվ նպատակները զսպելու համար։

Այսօր Հայաստանը ունի շատ կարևոր հնարավորություններ աշխատելու ու ագրեսիան զսպելու համար, Ալիևի քաղաքականությունը կարելի է ուղղել հենց նրա դեմ՝ որպես զսպաշապիկ, բայց դա, իհարկե, «Քանդենք Պետությունը» իշխանության խելքի բանը չի․․․ Իսկ մեր հանրությանը հորդորում եմ չտրվել ադրբեջանական տեղեկատվական գրոհներին, տելեգրամում կամ սոցցանցերում առկա անհասկանալի ալիքներից ստացված տեղակատվություն չտարածել, խուճապի չմատնվել։ Միշտ, միշտ հիշեք Սպարապետի հայտնի խոսքերը՝ «Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է․․․»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan