Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին պետական մեղադրողների հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 17-ին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին։

